Սանտա Կրուս դե Տեներիֆե (նահանգ)
From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Կրուս դե Տեներիֆե (իսպ.՝ Provincia de Santa Cruz de Tenerife), Իսպանիայի նահանգ, որն ներառում է Կանարյան կղզիների ինքնավար համայնքի արևմտյան մասը։ Բաղկացած է Ատլանտյան օվկիանոսում գտնվող հետևյալ կղզիներից՝ Տեներիֆե, Հոմերա, Էլ Հիերրո (El Hierro), և Պալմա (La Palma)։ Զբաղեցնում է 3,381 քառակուսի կիլոմետր տարածք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սանտա Կրուս դե Տեներիֆե | |||
| |||
Երկիր | Իսպանիա | ||
Ներքին բաժանում | Տեներիֆե, Պալմա (կղզի), Հոմերա և El Hierro? | ||
Հիմնադրված է | 1927 թ. | ||
Մակերես | 3381 կմ² | ||
ԲԾՄ | 3718±1 մետր | ||
Բնակչություն | ▲1 044 405 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Փոստային դասիչ | 38 | ||
| |||
Մայրաքաղաքը Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքն է (հայտնի է որպես Սանտա Կրուս), Տեներիֆե կղզու վրա (Իսպանիայի ամենախիտ բնակեցված կղզին)։ 2008 թվականին նահանգը ունեցել է 1,005,936 բնակիչ և 313,57 քառակուսի կիլոմետր խտություն, և Սանտա Կրուս դե Տեներիֆեն Իսպանիայում վեցերորդն էր բնակչության խտությամբ, ավելի բարձր, քան Լաս-Պալմասի նահանգը (Province of Las Palmas) (Կանարյան կղզիների արևելյան մասը)։ Բնակչության 24% ապրում է մայրաքաղաքում[2][3]։ Սանտա Կրուսը Կանարյան կղզիների ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։ Այնտեղ կան 54 մունիցիպալիտետներ։ Տեներիֆե կղզին Կանարյան կղզիների և Իսպանիայի կղզիների ամենախիտ բնակեցված կղզին է։ Տեներիֆե կղզում է գտնվում Իսպանիայի ամենաբարձր կետը՝ Տեյդեն (3718 մետր)։