Սայրուս Իտոն
ամերիկացի գործարար / From Wikipedia, the free encyclopedia
Սայրուս Իտոն (անգլ.՝ Cyrus Eaton) (դեկտեմբերի 27, 1883(1883-12-27)[1], Փուգվեշ (Նոր Շոտլանդիա), Քամբերլենդ, Նոր Շոտլանդիա, Կանադա - մայիսի 9, 1979(1979-05-09)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկյան հասարակական գործիչ, արդյունաբերող։ Ծնունդով կանադացի։ 1913 թվականին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն։
Արագ փաստեր Սայրուս Ստեփան Իտոն Cyrus Stephen Eaton, Ծնվել է ...
Սայրուս Ստեփան Իտոն Cyrus Stephen Eaton | |
---|---|
Ծնվել է | Նոյելբերի 27 1883 |
Ծննդավայր | կանադա |
Մահացել է | մայիսի 9 1979 |
Մահվան վայր | Քլիվլենդ (Օհայո) |
Քաղաքացիություն | Ամերիկացի |
Կրթություն | ՄաքՄաստեր համալսարան և Քոլգեյթ համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Cyrus S. Eaton Վիքիպահեստում |
Փակել
1950-ական թվականների սկզբներից մասնակցել է երկրի հասարակական կյանքին, հանդես եկել հօգուտ միջազգային լարվածության թուլացման և խաղաղ գոյակցության։ Նախաձեռնել է աշխարհի ականավոր գիտնականների և հասարակական գործիչների, այսպես կոչված՝ Պագուոշյան կոնֆերանսները։ 1960 թվականին արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակի։