Սամուել Քոլրիջ
From Wikipedia, the free encyclopedia
Սամուել Թեյլոր Քոլրիջ (անգլ.՝ Samuel Taylor Coleridge; հոկտեմբերի 21, 1772(1772-10-21)[1][2][3][…], Օտերի Սենտ Մերի, Իսթ Դևոն, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 25, 1834(1834-07-25)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բանաստեղծ-ռոմանտիկ, գրաքննադատ և փիլիսոփա։ «Լճային դպրոց» գրական ուղղության նշանավոր ներկայացուցիչ։ «Պոեմ ծեր նավաստու մասին» (անգլ.՝ The Rime of the Ancient Mariner, 1797-99) և «Կուբլա խան»[6] (Kubla Khan, 1797) պոեմների հեղինակ։ Բանաստեղծներ Սառա (1802—1852) և Հարթլի (1796—1849) Քոլրիջների հայրը։
Սամուել Քոլրիջ անգլ.՝ Samuel Taylor Coleridge | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1772(1772-10-21)[1][2][3][…] |
Ծննդավայր | Օտերի Սենտ Մերի, Իսթ Դևոն, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 25, 1834(1834-07-25)[1][2][3][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Church of St Michael |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, աստվածաբան, գրական քննադատ, քննադատ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Քրիստոսի հիվանդանոց, Հիսուսի քոլեջ և The King's School? |
Ուշագրավ աշխատանքներ | Պոեմ ծեր նավաստու մասին, Kubla Khan?, Քնարական բալադներ և Christabel? |
Անդամակցություն | Լճային դպրոց և Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Sarah Fricker?[4] և Mary Matilda Betham? |
Զավակներ | Սարա Քոլրիջ[4][5], Դերվենտ Քոլրիջ[4], Հարթլի Քոլրիջ[4] և Berkeley Coleridge?[4] |
Samuel Taylor Coleridge Վիքիպահեստում |
Հեղինակել է նաև Biographia Literaria ծվալուն արձակ ստեղծագործությունը։ Սամուել Քոլրիջի գրականագիտական, քննադատական երկերը (հատկապես Շեքսպիրի մասին գրվածքները) մեծ ազդեցություն են թողել։ Նա զգալի ավանդ է ներդրել նաև գերմանական իդեալիստական փիլիսոփայությունը անգլիախոս հասարակությանը ծանոթացնելու գործում։ Քոլրիջը հորինել ու լայն գործածության մեջ է դրել անգլերեն բազմաթիվ նոր բառեր ու դարձվածքներ[7]։ Նրա ստեղծագործությունները նկատելի ազդեցություն են գործել ամերիկացի դասական գրող Ռալֆ Ուոլդո Էմերսոնի և ամերիկյան տրանսցենդենտալիզմի վրա։