Սամարա
From Wikipedia, the free encyclopedia
Սամարա (ռուս.՝ Самара)՝ քաղաք Ռուսաստանում։ Սամարայի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 1 171 598 մարդ (2013)։ 1935-1991 թվականներին կոչվել է Կույբիշև։ Տեղակայված է Վոլգա գետի ձախ ափին ՝ այն հատվածում որտեղ Վոլգա է լցվում Սամարա գետը, որից էլ առաջացել է քաղաքի անվանումը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամարա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սամարա | |||||
ռուս.՝ Самара | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Ներքին բաժանում | Կույբշեվսկի շրջան, Սամարայի շրջան, Լենինսկի շրջան, Ժելեզնոդորոժնի շրջան, Օկտյաբրսկի շրջան, Խորհրդային շրջան, Պրոմիշլենի շրջան, Կիրովսկի շրջան և Կրասնոլինսկի շրջան | ||||
Հիմնադրված է | 1586 թ. | ||||
Մակերես | 541,0 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | ▲1 156 659 մարդ (2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 846 | ||||
Փոստային դասիչ | 443000–443999 | ||||
Պաշտոնական կայք | city.samara.ru (ռուս.) | ||||
| |||||
Բնակչությունը՝ 1 172 348 (2014)։ Բնակչության թվով Ռուսաստանի յոթերորդ խոշոր քաղաքը։ Ագլոմերացիայի շրջանակներում (բնակչության թվով երրորդն է Ռուսաստանում) բնակվում է ավելի քան 2,7 մլն. մարդ։
Խոշոր տնտեսական, տրանսպորտային, գիտակրթական և մշակութային կենտրոն է։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, նավթաարդյունաբերությունը և սննդի արդյունաբերությունը[2]։
Սամարան հիմնվել է թագավոր Ֆեոդորի հրամանով 1586 թվականին, որպես Սամարա քաղաքի պահակային ամրոց։ 1935-1991 թվականներին քաղաքը կրում էր Կույբիշև անվանումը՝ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշևի պատվին[3]։ Սամարայում է գտնվում Ռուսաստանի ամենաերկար առափնյակը և Եվրոպայում երկաթուղային ամենաբարձր շենքը[4]։ Բացի այդ, Կույբիշևի անվան հրապարակը Եվրոպայի ամենամեծ հրապարակն է։
Սամարան մտնում է Մերձվոլժսկի դաշնային շրջանի մեջ (օկրուգ)։