Սախարովի անվան մրցանակ
Եվրոպարլամենի մրցանակ մտքի ազատության համար / From Wikipedia, the free encyclopedia
Սախարովի անվան մրցանակ, պաշտոնապես հայտնի է որպես Սախարովի անվան մտքի ազատության մրցանակ (անգլ.՝ Sakharov Prize for Freedom of Thought), ամենամյա մրցանակ, որն անվանվել ի պատիվ ռուս գիտնական, այլախոհ և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի, ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից, որպես խրախուսման միջոց՝ ի պատիվ անհատների և մարդկանց խմբերի կամ կազմակերպությունների, որոնք նվիրվել են մարդու իրավունքների և մտքի ազատության պաշտպանությանը[1]։ Հավակնորդների կրճատ ցուցակը կազմվում է հոկտեմբերին Արտաքին գործերի կոմիտեի և Զարգացման կոմիտեի կողմից, իսկ մրցանակը հանձնվում է դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ[2]։ Մրցանակը ներառում է 50 000 եվրո դրամական պարգև, որը շնորհում է Եվրախորհրդարանի նախագահն անձամբ[2]։
Սախարովի անվան մրցանակ | |
---|---|
Սախարովի անվան մրցանակի պոստեր | |
Տեսակ | մարդու իրավունքների մրցանակ |
Երկիր | Եվրոպական Միություն և Ֆրանսիա |
Հիմնադրվել է | 1988 |
Պարգևադրող | Եվրախորհրդարան |
Անվանված է | Անդրեյ Սախարով |
Կայք | europarl.europa.eu/sakharovprize/en/home/the-prize.html(անգլ.) և europarl.europa.eu/sakharovprize/it/home/the-prize.html(իտալ.) |
Առաջին մրցանակը շնորհվել է 1988 թվականին։ Դափնեկիրները երկուսն են եղել. Նելսոն Մանդելան (Հարավային Աֆրիկա) և Անատոլի Մարչենկոն (Ռուսաստան)։ Վերջինս մրցանակի արժանացել է հետմահու։
1990 թվականին մրցանակը շնորհվել է քաղաքական հայացքների համար տնային կալանքի տակ գտնվող Աուն Սան Սու Չժիին, սակայն նա չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ որպես Մյանմայի քաղաքական բանտարկյալ իշխանությունները արգելել են երկրից բացակայել։ Աուն Սան Սու Չժին մրցանակը ստացել է 2013 թվականին։