Սադիկ Խան
From Wikipedia, the free encyclopedia
Սադիկ Աման Խան (հոկտեմբերի 8, 1970(1970-10-08)[3][4][5], Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6] (ուրդու՝ صادق امان خان))՝ բրիտանական քաղաքական գործիչ, Լոնդոնի քաղաքապետը սկսած 2016 թվականի մայիսից։ Նա եղել է Բրիտանիայի խորհրդարանի անդամ 2005 թ.-ից 2016 թվականներին[10][11]։ Լեյբորիստական կուսակցության անդամ լինելով` նա կուսակցության ձախ թևում է, գաղափարապես համարվելով սոցիալ դեմոկրատ։
Սադիկ Խան անգլ.՝ Sadiq Khan | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Հյուսիսային Լոնդոնի համալսարան, Էռնեստ Բևինի քոլեջ և London Metropolitan University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավագետ |
Դավանանք | սուննի իսլամ[2] |
Ծննդյան օր | հոկտեմբերի 8, 1970(1970-10-08)[3][4][5] (53 տարեկան) |
Ծննդավայր | Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[7][8] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sadiq Aman Khan |
Ամուսին | Saadiya Khan? |
Կայք՝ | sadiq.london |
Պարգևներ | |
Ծնվել է Լոնդոնի Թութինգ թաղամասում պակիստանցու ընտանիքում։ Խանը ավարտել է Հյուսիսային Լոնդոնի համալսարանը իրավաբանի մասնագիտությամբ։ Այնուհետև նա աշխատել է իրավաբանի մասնագիտությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որից հետո երեք տարի եղել է «Ազատություն» իրավաբանական կազմակերպության տնօրեն։ Միանալով Լեյբորիստներին` Խանը եղել է Լոնդոնի Վանդսվորդ բյուրոյի Կանցլեր 1994 թ.-ից 2006 թվականին, իսկ 2005 թվականին ընտրվել է Խորհրդարանի անդամ Թութինգից։ Վարչապեդ Գորդոն Բրաունի օրոք նա նշանալվել է Կապի դեպարտամենտի նախարար 2008 թվականին, այնուհետև դարձել է տրանսպորտի նախարար։ Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբանդի ժամանակ նա աշխատել է նրա աշխատակազմում որպես իրավաբան։
Խանը ընտրվել է Լոնդոնի քաղաքապետ 2016 թվականի ընտրություններում` փոխարինելով պահպանողական կուսակցության անդամ Բորիս Ջոնսոնին։ Նա վայր է դրել պատգամավորի մանդատը 2016 թվականի մայիսի 9-ին[12]։ Նա դարձել է ազգային փոքրամասնությունը ներկայացնող առաջին Լոնդոնի քաղաքապետը և առաջին մուսուլմանը, ով դարձել է Արևմտյան երկրի մայրաքաղաքի քաղապետ[13][14]։ Նա անհաջող պաշտպանել է Բրիտանիայի Եվրամիության կազմում մնալուն 2016 թվականի հանրաքվեի ժամանակ։