Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
առաջատար գիտական հաստատություն Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա («Ռուսաստանի գիտությունների ակադեմիա» դաշնային պետական բյուջետային հաստատություն[5], ՌԳԱ), Ռուսաստանի դաշնության գիտությունների պետական ակադեմիան, հանդիսանում է երկրում հիմնավոր հետազոտությունների խոշորագույն կենտրոն։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գործունեության հիմնական նպատակը համարվում է բնական, տեխնիկական հումանիտար և հասարակական գիտությունների խնդիրների վերաբերյալ հիմնավոր և կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումը, որն ուղղված է բնության, հասարակության և մարդու զարգացման օրենքների մասին նոր գիտելիքների ձեռք բերմանը և նպաստում է Ռուսաստանի տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը[6]։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա | |
---|---|
Հապավում | RAS[1] |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և հրատարակչություն |
Հիմնադրվել է | փետրվարի 8, 1724 |
Հիմնադրիր | Պետրոս I |
Անդամ է | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[2], Միջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership[3], Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան և International Union of Academies?[4] |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Պարգևներ | |
Կայք | ras.ru(ռուս.) և new.ras.ru |
Russian Academy of Sciences Վիքիպահեստում |
ՌԳԱ-ն կոչված է կարևոր դեր կատարելու գիտական ստեղծագործության ազատության ապահովման գործում, ի բարօրություն երկրի բարգավաճման[7]։ Լինելով Ռուսաստանի բարձրագույն գիտական կազմակերպություն, ՌԳԱ-ն կազմակերպում է դաշնային բյուջեի միջոցների հաշվին գիտական կազմակերպությունների և կրթական հաստատությունների կողմից իրականացվող հիմնավոր գիտական հետազոտությունների աշխատանքների համակարգումը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքում 2013 թվականի սեպտեմբերին ՌԳԱ-ին են միացվել երկու այլ պետական ակադեմիաներ` Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիան (ՌԲԳԱ) և Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան (ՌԳԳԱ)[8]։ Վերոհիշյալ երկու ակադեմիաների միավորումից հետո ՌԳԱ-ում հաշվառված են 1900 անդամներ, որից 819 ակադեմիկներ (այդ թվում 49 կին) և 1081 թղթակից-անդամ (այդ թվում 127 կին)[9]։ Բացի դրանից, ~440 օտարերկրացի գիտնականներ ներկայումս համարվում են ՌԳԱ-ի օտարերկրյա անդամներ։ Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի մայիս-հունիսին։
Մինչև ՌԲԳԱ-ի և ՌԳԳԱ-ի միավորումը ՌԳԱ-ի ենթակայության ներքո գտնվում էին 653 գիտական կազմակերպություններ[10], իսկ համակարգում աշխատողների թիվը 2011 թվականի վերջի դրությամբ կազմում էր 116322 մարդ, որից 48315 գիտաշխատողներ։ Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում ՌԳԱ-ի հաստատությունները անցան Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալության (ԳԿԴԳ) իրավասության ներքո։ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ համակարգում հաշվառված էին 1008 հաստատություններ[11], ներառյալ ինստիտուտներ, գիտական կենտրոններ, աստղադիտարաններ, բուսաբանական այգիներ, գրադարաններ, արխիվներ, թանգարաններ, արգելոցներ և այլ կազմակերպություններ։
2018 թվականի մայիսին ԳԿԴԳ-ն լուծարվեց, իսկ նրա կառավարչական գործառույթները անցան նոր ստեղծված Ռուսաստանի դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությանը[12][13]։
Տարի | Աշխատակիցների ընդհանուր թիվը |
Գիտական աշխատողներ |
Միջին աշխատավարձ (ամսական ռուբլով) |
Միջին աշխատավարձ ԱՄՆ դոլար-ով]] |
---|---|---|---|---|
2013 | 139 185 | 46 946 | 36 818 | $ 1126 |
2014 | 138 399 | 46 567 | 43 092 | $ 1273 |
2015 | 128 298 | 47 071 | 45 551 | $ 816 |
2016 | 127 306 | 46 957 | 47 512 | $ 740 |
2017 | 123 691 | 44 842 | 57 157 | $ 962 |
2018 | прогноз 96 259 |
Ներկայիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համարվում է 1917 թվականից մինչև 1925 թվականը գոյություն ունեցած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի վերականգնումը, որը իր հերթին եղել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը և 1925 թվականին վերակազմավորվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի։ ԽՍՀՄ փլուզումից հետո ակադեմիայի ունեցվածքը անցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային, իսկ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամներին տրվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների կոչումներ։ Ներկայիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համարվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը[14]։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ունի դաշնային պետական բյուջետային հաստատության կարգավիճակ[15]։ 2022 թվականի սեպտեմբերի 20-ից ՌԳԱ-ի ղեկավարը համարվում է գիտնական ֆիզիկոս, ակադեմիկ Գենադի Յակովլևիչ Կրասնիկով[16]։