Ռուպերտ Մերդոք
From Wikipedia, the free encyclopedia
Քեյթ Ռուպերտ Մերդոք[9] (անգլ.՝ Keith Rupert Murdoch, մարտի 11, 1931(1931-03-11), Մելբուռն, Ավստրալիա[1], Ավստրալիա), Ավստրալիայում ծնված ամերիկացի մեդիա մագնատ։ Մերդոքը 1952 թվականին հորից՝ սըր Քեյթ Արթուր Մերդոքից ժառանգեց News Corp Australia ընկերությունը և դարձավ դրա տնօրենը[10][11]։ News Corporation համաշխարհային մեդիա հոլդինգի՝ աշխարհի երկրորդ ամենամեծ մեդիա կոնգլամերատի հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենն է։ 2013 թվականի հունիսի 28-ին կոնգլոմերատի փլուզումից հետո դարձավ նաև News Corp Australia-ի և 21st Century Fox-ի նախագահը[12][13][14][15]։
Ռուպերտ Մերդոք անգլ.՝ Keith Rupert Murdoch | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1931(1931-03-11) (93 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ[2] |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Վուստեր քոլեջ, Օքսֆորդի համալսարան (1953) և Գիլոնգի քերականության դպրոց |
Մասնագիտություն | խմբագիր, ձեռնարկատեր, ֆինանսիստ, հրատարակիչ և գործարար |
Ամուսին | Աննա Մերդոք Մեն[3], Վենդի Դենգ Մերդոք[3], Ջերրի Հոլ և Patricia Booker?[3] |
Ծնողներ | հայր՝ Քիթ Մերդոք[3], մայր՝ Էլիզաբեթ Մերդոք[3] |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ, executive chairman?, executive chairman?, executive chairman?, դերասանական արվեստ, նախագահ և նախագահ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջեյմս Մերդոք[8][3], Էլիզաբեթ Մերդոք[8][3], Լաքլան Մերդոք[8][3], Grace Helen Murdoch?[8][3], Chloe Murdoch?[8][3] և Prudence Murdoch?[8][3] |
Rupert Murdoch Վիքիպահեստում |
1950-ականներին և 1960-ականներին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում բազում թերթեր գնեց՝ նախքան 1969 թվականին Միացյալ Թագավորություն տեղափոխվելը, որտեղ ձեռք բերեց News of the World-ը, որից քիչ անց նաև The Sun-ը։ 1974 թվականին տեղափոխվում է Նյու Յորք՝ գրավելու ամերիկյան շուկան, սակայն Ավստրալիան և Բրիտանիան դեռևս նրա հետաքրքրությունների շրջանակում էին։ 1981 թվականին գնեց Թայմսը և 1985 թվականին դարձավ ԱՄՆ քաղաքացի՝ որպեսզի բավարարի ԱՄՆ հեռուստատեսության սեփականատիրության պահանջներին[11]։
1986 թվականին ցանկություն ունենալով ձեռք բերել ավելի նոր էլեկտրոնային տպագրման տեխնոլոգիաներ՝ ամրապնդեց իր բրիտանական տպագրական գործունեությունը՝ Վափինգում, որն արտադրական սուր քննարկումների առիթ դարձավ։ Նրա News Corporation-ը 1985 թվականին ձեռք բերեց Twentieth Century Fox-ը, 1989 թվականին՝ HarperCollins-ը[16] և 2007 թվականին՝ The Wall Street ամսագիրը։ 1990 թվականին հիմնադրեց բրիտանական BSkyB հեռուստահեռարձակման ընկերությունը և 1990-ական թվականներին մուտք գործեց ասիական ցանցեր և հարավամերիկյան հեռուստաընկերություն։ 2000 թվականին Մերդոքի News Corporation-ն ուներ 800 ընկերություն ավելի քան 50 երկրներում՝ 5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
2011 թվականի հուլիսին Մերդոքին մեղադրեցին այն բանի մեջ, որ իր ընկերությունները՝ ներառյալ News of the World-ը, որը պատկանում էր News Corporation-ին, պարբերաբար գաղտնալսել է հայտնի անձանց, թագավորական ընտանիքի անդամների և հասարակական քաղաքացիների հեռախոսները։ Բրիտանական կառավարության և ԱՄՆ-ի Հետազոտությունների դաշնային բյուրոյի կողմից հետաքննվում է կաշառակերության կասկածով[17][18]։ 2012 թվականի հուլիսի 21-ին Մերդոքը հրաժարական է տալիս News International-ի տնօրենի պաշտոնից[19][20]։ 2015 թվականի հուլիսի 1-ին հեռանում է նաև 21st Century Fox-ի գործադիր տնօրենի պաշտոնից[21]։