Ռուալ Ամունդսեն
From Wikipedia, the free encyclopedia
Ռուալ Ամունդսեն (նորվ.՝ Roald Engelbregt Gravning Amundsen, հուլիսի 16, 1872(1872-07-16)[1][2][3][…], Բորգե, Q12001534?[1] - ենթդ․ հունիսի 18, 1928(1928-06-18)[4][2][5][…], Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Բաց ծով[6]), նորվեգացի ճանապարհորդ, հետախույզ, ըստ Ռոլանդ Հանթֆորդի՝ «բևեռային երկրների Նապոլեոն»[14], բևեռեային հետազոտությունների ամենանշանավոր դեմքերից մեկը[15]։ Առաջին ճանապարհորդն է, որ կատարել է ծովային անցում Հյուսիսարևմտյան անցումով (Կանադական կղզեխմբի նեղուցներով), իսկ ավելի ուշ՝ Հյուսիսարևելյան ճանապարհով (Սիբիրի ափերի երկայնքով)՝ առաջին անգամ ավարտելով շուրջերկրյա տարածությունը Բևեռային շրջագծից այն կողմ։ Արկտիկական ճանապարհորդություններում ավիացիայի (հիդրոինքնաթիռներ և դիրիժաբլներ) կիրառման պիոներներից է։ 1903 թվականին կազմակերպել է իր առաջին արշավախումբը, որը բաղկացած էր 7 անդամներից։ Գիտարշավը տևել է 3 տարի. 1906 թվականին ճանապարհորդները վերադարձել են՝ գիտական հարուստ պաշարով։ Այնուհետև՝ 1910 թվականին, ուղևորվել է Հյուսիսային բևեռ, բայց այնտեղ նրանից առաջ արդեն եղել էր ամերիկացի Ռոբերտ Պիրին։ Ամունդսենը «Ֆրամ» նավով ճանապարհորդել է դեպի Անտարկտիկա. առաջին մարդն էր, որ 1911 թվականի դեկտեմբերի 14-ին հասավ Հարավային բևեռ. Օսկար Վիստինգի հետ եղել է Երկրի երկու աշխարհագրական բևեռներում։ Առաջինն էր, որ 1926 թվականին «Նորվեգիա» դիրիժաբլով Շպիցբերգեն կղզուց Հյուսիսային բևեռի վրայով անցավ մինչև Ալյասկա՝ ուսումնասիրելով Արկտիկայի օդային ուղիները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամունդսեն (այլ կիրառումներ)
Ռուալ Ամունդսեն նորվ.՝ Roald Engelbregt Gravning Amundsen | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1872(1872-07-16)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորգե, Q12001534?[1] |
Մահացել է | ենթդ․ հունիսի 18, 1928(1928-06-18)[4][2][5][…] (55 տարեկան) |
Մահվան վայր | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Բաց ծով[6] |
Գերեզման | Բարենցի ծով[6] |
Քաղաքացիություն | Նորվեգիա[1][7][8] |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գրող, ծովագնաց, հետազոտող, բևեռախույզ, օդաչու, ճանապարհորդ և naval aviator |
Ծնողներ | հայր՝ Յենս Ամունդսեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Roald Amundsen Վիքիպահեստում |
Երբ 1928 թվականին Արկտիկայում աղետի էր ենթարկվել Ումբերտո Նոբիլեի «Իտալիա» դիրիժաբլը, օգնության շտապողներից մեկն էլ Ամունդսենն է եղել. նա թռչել է օդանավով և այդպես էլ չի վերադարձել։
Ամունդսենը ստացել է աշխարհի տարբեր երկրների պարգևներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Կոնգրեսի Ոսկե մեդալը։ Ամունդսենի անունով կոչվել են ծով՝ Անտարկտիդայի ափին, լեռ՝ Անտարկտիդայում, ծոց ու գոգահովիտ՝ համապատասխանաբար՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում և նրա հատակին։