Ռոման Շուխևիչ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոման-Տարաս Իոսիպովիչ Շուխևիչ (ուկրաիներեն՝ Рома́н-Тарас Йо́сипович Шухе́вич, հայտնի նաև՝ «Բելի», «Ձվին», «Ռոման Լոզովսկի», «Ստեպան», «Չեռնեց», «Չուխ», «Տուր», «Տարաս Չուպրինկա» ծածկանուններով, հունիսի 30, 1907(1907-06-30)[1][2], Կրակովեց, Լվովի շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 5, 1950(1950-03-05)[1][2], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ազգայնական քաղաքական և ռազմական գործիչ, Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) ապա՝ ՈւԱԿ(բ) անդամ, 1943 թվականից՝ վերջինիս ղեկավար, 1944 թվականի հունվարից մինչև մահը (1950 թվական)՝ Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈւԱԲ) գլխավոր հրամանատար[3]։ Ըստ մի շարք հետազոտողների, Ուկրաինայի արևմուտքում, որպես Ուկրաինայի ապստամբական բանակի անդամ, մասնակցություն է ունեցել շուրջ 100 000 լեհերի և հրեաների կոտորածներին[4][5]։
Ռոման Շուխևիչ | |
---|---|
Роман Шухевич | |
հունիսի 30, 1907(1907-06-30)[1][2] - մարտի 5, 1950(1950-03-05)[1][2] (42 տարեկան) | |
Ծննդավայր | Լեմբերգ, Ավստրո-Հունգարական կայսրություն |
Մահվան վայր | Բելոգորշչա, ՈւԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ՈւՌԿ (1925–1929) ՈւԱԿ (1929–1940) ՈւԱԿ-Բ (1940–1950) Կարպատյան Ուկրաինա (1939) Երրորդ Ռայխ (1941–1942) Ուկրաինայի պետական կառավարություն (1941) ՈւԱԳԽ (1944–1950) |
Ծառայության տարիներ | 1928–1950 |
Կոչում | Գեներալ |
Զորամաս | Լեհաստանի ցամաքային ուժեր (1928–1929) Կարպատյան Սեչ (1938–1939) Նախտիգալ գումարտակ (1941) 201-րդ շուցմանշաֆթ գումարտակ (1941–1942) Ուկրաինայի ապստամբական բանակ (1943–1950) |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հունգարա-ուկրաինական պատերազմ (1939), Ապստամբություն Արևմտյան Ուկրաինայում և Frontier battles of Operation Barbarossa? |
Կրթություն | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան |
Պարգևներ |
Մասնակցել է «Կարպատյան սեչի» ստեղծմանը` ստանձնելով շտաբի պետի պաշտոնը։ 1939-1942 թվականներին համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ. սովորել է գերմանական գլխավոր շտաբի հետախուզական ծառայության՝ Աբվերի գաղտնի դպրոցում, ծառայել Երրորդ Ռայխի զինված ստորաբաժանումներում, եղել Նախտիգալի հատուկ ստորաբաժանման հրամանատարի տեղակալ (հաուպտմանի կոչումով), իսկ 1941 թվականի նոյեմբերից՝ 201-րդ շուցմանշաֆթ գումարտակի հրամանատարի տեղակալ[6]։
Շուխևիչի մասին տեսակետները ծայրահեղ տարբեր են։ Որոշ քաղաքացիներ Շուխևիչին, Ստեպան Բանդերայի հետ միասին, նախևառաջ համարում են անկախ ուկրաինական պետության համար մղված ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ, իսկ որոշներն էլ նրան համարում են կոլաբորացիոնիստ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հավատարիմ էր եղել նացիստական ուժերին, չդադարեցնելով զինված պայքարը նույնիսկ պատերազմի ավարտից հետո։