Ռոմանտիզմի թանգարան (Մադրիդ)
From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանտիզմի թանգարան (իսպ.՝ Museo del Romanticismo), արվեստի թանգարան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ տեղակայված 18-րդ դարի շենքում։ Թանգարանը բացվել է 1924 թվականին որպես Museo Romántico, իսկ 1962 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում[2]։ Թանգարանը վերակազմավորվել է 2009 թվականին և իր գործունեությունն սկսել է մի փոքր այլ անվանումով։ Թանգարանի հավաքածուն ներառում է իսպանացի ռոմանտիկ գրող Մարիանո Խոսե դե Լառային առնչվող նմուշներ։
Արագ փաստեր Ռոմանտիզմի թանգարան, Տեսակ ...
Ռոմանտիզմի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Իսպանիա[1] |
Տեղագրություն | Մադրիդ |
Ղեկավարության նստավայր | Palacio del marqués de Matallana, Մադրիդ, Իսպանիա |
Հիմնադրվել է | հունիսի 1, 1924 |
Հիմնադիր | Benigno de la Vega-Inclán? |
Կայք | museoromanticismo.mcu.es |
Փակել
2014 թվականին թանգարանն ունեցել է 93.000 այցելու։