Ռոզա Լյուքսեմբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոզա Լյուքսեմբուրգ՝ (լեհերեն՝ Róża Luksemburg, իսկական անունը՝ Rosalia Luxenburg — Ռոզալիա Լյուքսենբուրգ, կեղծանունները՝ Róża Kruszyńska, Maciej Rózga, Spartakus մարտի 5, 1871(1871-03-05)[1][2][3], Զամոշչ, Zamostkiy Uezd, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 15, 1919(1919-01-15)[5][6][1][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5][4]), մարքսիզմի լեհ տեսաբան, փիլիսոփա, տնտեսագետ, հրապարակախոս, հակապատերազմական և հեղափոխական շարժումների ակտիվ, ղեկավար մասնակից, լեհական, գերմանական և համաեվրոպական հեղափոխական՝ ձախ սոցիալ-դեմոկրատիայի առավել ազդեցիկ գործիչներից մեկը։ Մասնակցել է Լեհաստանի սոցիալ-դեմոկրատիայի հիմնադրման ակունքներում կանգնած լեհ քաղաքական էմիգրանտների խմբակի աշխատանքներին, պայքարել Լեհաստանի սոցիալիստական կուսակցությունում դրսևորված ազգայնականության դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հակապատերազմական քարոզչություն ծավալելու համար ենթարկվել է հալածանքների՝ ընդհանուր առմամբ բանտերում անցկացնելով մոտավորապես չորս տարի։ Համարվում է հակապատերազմական «Սպարտակ» միության և Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Սպարտակցիների նախաձեռնությամբ 1919 թվականի հունվարին Բեռլինի բանվորների կազմակերպած ապստամբոթյան դաժանաբար ճնշվելուց հետո կալանավորվել ու սպանվել է կուսակցական ընկերոջ՝ Կառլ Լիբկնեխտի հետ[8]։
Ռոզա Լյուքսեմբուրգ լեհ.՝ Róża Luksemburg | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1871(1871-03-05)[1][2][3] |
Ծննդավայր | Զամոշչ, Zamostkiy Uezd, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | հունվարի 15, 1919(1919-01-15)[5][6][1][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5][4] |
Քաղաքացիություն | Գերմանիա[7] և Ռուսական կայսրություն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան[4] |
Գիտական աստիճան | քաղաքագիտության դոկտոր |
Երկեր | The Accumulation of Capital? և Social Reform or Revolution? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, հեղափոխական, տնտեսագետ, լրագրող, խմբագիր, քաղաքական տեսաբան և botanical collector |
Ամուսին | Գուստավ Լյուբեկ և Յուլիան Մարխլևսկի |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Սպարտակ միություն և Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա |
Ստորագրություն | |
Rosa Luxemburg Վիքիպահեստում |