Ռոբերտ Ջորջ Գիսինգ
անգլիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ջորջ Գիսինգ (նոյեմբերի 22, 1857(1857-11-22)[1][2][3][…], Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] - դեկտեմբերի 28, 1903(1903-12-28)[1][2][3][…], Saint-Jean-Pied-de-Port), անգլիացի գրող, նատուրալիստական վեպի խոշոր ներկայացուցիչ։
Ռոբերտ Ջորջ Գիսինգ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ George Robert Gissing |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1857(1857-11-22)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1903(1903-12-28)[1][2][3][…] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Saint-Jean-Pied-de-Port |
Գերեզման | Saint-Jean-Pied-de-Port |
Մասնագիտություն | գրող, վիպասան և ուսուցիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Nether World?, New Grub Street?, Born in Exile?, The Odd Women?, Workers in the Dawn?, The Unclassed? և Isabel Clarendon? |
Զավակներ | Alfred Gissing?[5] |
George Gissing Վիքիպահեստում |
Իր գլխավոր վեպերում Գիսինգը հստակ ներկայացնում է սովորական քաղաքային աղքատների, թափառականների, մարմնավաճառների՝ («Լուսաբացին աշխատողներ» (Workers in the Dawn, 1880), «Ապադասակարգայինները» (The Unclassed, 1884) վեպեր), ինչպես նաև գրողների և լրագրողների կյանքը, ովքեր պայքարում էին գոյատևելու համար («Գրական բոհեմայի նոր փողոցը» վեպը (The New Grubstreet, 1891)):
Գիսինգը փորձել է սոցիալական խնդիրներ առաջադրել, բայց չի կարողացել գտնել սոցիալական հակասությունների լուծումները։ Այսպիսին է, օրինակ, «Դեմոս» վեպում այդ խնդրի ձևակերպումը (1887)։ Վեպում արտահայտվում է գրողի սարսափը և զզվանքը անբարեկիրթ ամբոխի հանդեպ։
Կանանց ազատագրմանը նվիրված վեպերն են «Ազատագրվածները» (1891), «Դենզիլ Կուորյեր» (1892) և «Կանայք տարաձայնության մեջ» (The odd Women, 1893)։
Գիսինգը իր ստեղծագործական վերջին շրջանում հեռանում է անհիմն բողոքականությամբ անորոշ արմատականությունից, իրականության հակասություններից դեպի անտիկ աշխարհ, պատմականություն և բնության պաշտամունք։ Գիսինգը գրել է նաև Չարլզ Դիքենսի մասին (Charles Dickens, 1898) և երկու բնութագրական և ճանապարհորդական գրքեր՝ «By the Jonian sea» (1901) և «The Private Papers of Henry Ryecroft» (առաջինում պատմում է Կալաբրիայի հյուրանոցներից մեկի սեփականտիրոջ՝ Կորիոլանո Պապարացցոյի մասին, ում անունը դարձել է հասարակ անուն շնորհիվ այդ գիրքը կարդացած՝ «Քաղցր կյանք» ֆիլմի սցենարի հեղինակի)։
1870-ականների և 1880-ականների ընթացքում Ջորջ Գիսինգն աշխատակցել է Սանկտ-Պետերբուրգի «Եվրոպական լրաբեր» ամսագրին, որտեղ G.R.G. ստորագրությամբ թղթակցություններ էր հրապարակում Լոնդոնից։ 1891 թվականին ամսագիրը հրատարակել է նրա «Դեմոս» վեպը՝ Աննա Էնգելհարդտի թարգմանությամբ։