Ռիչարդ Բըրբեջ
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Բըրբեջ (անգլ.՝ Richard Burbage, հունվարի 6, 1567 կամ հունվարի 7, 1567[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - մարտի 13, 1619(1619-03-13)[2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի դերասան։ Համարվել է Վերածննդի դարաշրջանի անգլիական թատրոնի խոշորագույն դերասաններից, Ուիլյամ Շեքսպիրի գործակիցը «Լորդ սենեկապանի սպասավորները» թատերախմբի կազմում։ Հատկապես Բըրբեջի համար Շեքսպիրը գրել է Ռիչարդ III-ի, Համլետի, Օթելլոյի, Լիրի, Մակբեթի, Պրոսպերոյի և շատ այլ դերեր։
Արագ փաստեր Ռիչարդ Բըրբեջանգլ.՝ Richard Burbage, Ծնվել է ...
Ռիչարդ Բըրբեջ անգլ.՝ Richard Burbage | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1567 կամ հունվարի 7, 1567[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 13, 1619(1619-03-13)[2][3] (52 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Փակել
Ժամանակակիցների վկայությամբ Բըրբեջն ունեցել է դերասանական մեծ վարպետություն, բեմական վերամարմնավորման բարձր արվեստ և հարուստ դիմախաղ։ Եղել է նաև գեղանկարիչ (պահպանվել է «Կնոջ դիմանկարը»)։