Ռիչարդ Արքրայթ
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ռիչարդ Արքրայթ (անգլ.՝ Richard Arkwright,դեկտեմբերի 23, 1732(1732-12-23)[1], Պրեստոն, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] - օգոստոսի 3, 1792(1792-08-03)[1][3][4][…], Cromford, Derbyshire Dales, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիական խոշոր տեքստիլ արդյունաբերող, գյուտարար, մանող ոլորտի բազմաթիվ արտոնագրերի սեփականատեր, Ռիչարդ Արքվրայթ կրտսերի հայր։ Հանդիսանում է արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի նշանավոր ձեռնարկատեր։ Համարվում է արտադրության արդյունաբերական մեթոդի նախահայր[6]։
Ռիչարդ Արքրայթ անգլ.՝ Richard Arkwright | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1732(1732-12-23)[1] |
Ծննդավայր | Պրեստոն, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] |
Մահացել է | օգոստոսի 3, 1792(1792-08-03)[1][3][4][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Cromford, Derbyshire Dales, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Դերբիշիր |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճարտարագետ, ձեռնարկատեր և գյուտարար |
Ամուսին | Patience Holt?[5] և Margaret Biggins?[5] |
Ծնողներ | հայր՝ Thomas Arkwright?[5], մայր՝ Ellen Hodgkinson?[5] |
Երեխաներ | Richard Arkwright junior?[5] և Susanna Arkwright?[5] |
Ստորագրություն | |
Richard Arkwright Վիքիպահեստում |
Արքրայթը համատեղել է էներգիայի աղբյուրները, հաստոցները, էժան աշխատուժը և իր ժամանակի համար նոր հումքը՝ բամբակը մեկ ամբողջության մեջ, ինչը նրան թույլ է տվել պատմության մեջ առաջին անգամ ստեղծել մանվածքների զանգվածային արտադրություն։ Կրոմֆորդի Արքրայթ ֆաբրիկան համարվում է աշխարհի առաջին ժամանակակից գործարանը։