Ռիգայի ծոց
From Wikipedia, the free encyclopedia
Ռիգայի ծոց (լատիշ․՝ Rīgas jūras līcis, էստ․՝ Liivi laht), ծովածոց Բալթիկ ծովի արևելքում՝ Լատվիայի և Էստոնիայի միջև։ Ծովից բաժանված է Էստոնիային պատկանող ԱրևմտաԷստոնական կղզեխմբի կղզիներով։ Ծոցը մխրճվում է մայրցամաքի մեջ 174 կմ, նրա ընդհանուր մակերեսը կազմում է 18, 1 հազ. կմ²։ Ծոցի լայնությունը կազմում է 137 կմ, առավելագույն խորությունը՝ 54 մ[2]։
Արագ փաստեր Ռիգայի ծոց, Տեսակ ...
Ռիգայի ծոց | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Լատվիա և Էստոնիա |
Խորություն | 67 մետր |
Մասն է | Բալթիկ ծով[1] |
Ջրլիցի ափին | Բալթիկ ծով |
Ջրահավաքի տարածք | Baltic Sea basin? |
Լիճ հոսող գետ | Արևմտյան Դվինա, Գաույա, Լիելուպե, Häädemeeste River?, Aģe?, Grīva?, Rannametsa River?, Roja?, Svētupe?, Vitrupe? և Lemmejõgi? |
Անվանված է | Ռիգա |
Փակել
Ռիգայի ծոցի ափեզրին են տեղաբաշխված Ռիգա և Պյառնու քաղաքները, հարավային ափին է գտնվում Յուրմալա քաղաքը, իսկ հյուսիսից ծոցը սահմանափակող Սաարեմաա կղզու վրա՝ Կուռեսաառե քաղաքը։ Ծոցի արևմտյան ափեզրը կոչում են Լիվական ափ, այն պաշտպանվող մշակութային գոտի է։