Ռենե-Օգյուստ Կայե
ֆրանսիացի հետախույզ / From Wikipedia, the free encyclopedia
Ռենե-Օգյուստ Կայե[8] (ֆր.՝ René Caillié, նոյեմբերի 19, 1799(1799-11-19)[1][2], Մոզե սուր լե Միգնոն[3] - մայիսի 17, 1838(1838-05-17)[4][5][6][…], Լա Գրիպրի Սեն Սիմֆորիեն), Ֆրանսիացի ճանապարհորդ, որն անցել է ողջ Արևմտյան Աֆրիկան։
Ռենե-Օգյուստ Կայե ֆր.՝ René Caillié | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1799(1799-11-19)[1][2] |
Ծննդավայր | Մոզե սուր լե Միգնոն[3] |
Մահացել է | մայիսի 17, 1838(1838-05-17)[4][5][6][…] (38 տարեկան) |
Մահվան վայր | Լա Գրիպրի Սեն Սիմֆորիեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7] |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ճանապարհորդ և գրող ճանապարհորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
René Caillié Վիքիպահեստում |
1818 թվականին Կայեն ճանապարհորդել է Սենեգամբիայով, Աֆրիկայում մասնակցել մայոր Գրեյի արշավներին, այնուհետև ձեռնարկել է առևտրային ճամփորդություն դեպի Սենեգալի ստորին հատվածում գտնվող մարզեր։ 1824 թվականին բնակություն է հաստատել Սենեգալ գետի հյուսիսում գտնվող արաբական բնակչության շրջանում,որտեղ ուսումնասիրել է արաբերեն, այնուհետև ընդունել է իսլամ։ 1827 թվականին ներկայացել է որպես արաբ վաճառական և ճանապարհորդել է Սիերա Լեոնեից դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Նիգեր գետը։ Եվրոպացիներից առաջինն էր, ով 1828 թվականին հասել է Թիմբուկտու, հետո քարավանով անցել է Սահարան ու հասել Թաֆիլալտ օազիս։ 1828 թվականի ապրիլին Կայեն անցել է Սահարա անապատը և հասել է Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափին գտնվող Մարոկկոյի Ֆես քաղաք։ Կայեն մահացել է 1838 թվականին անհայտ հիվանդությունից, որը ձեռք էր բերել ճամփորդելիս[9]։
Նրա գրառումները, որոնք մանրամասն նկարագրել են Արևմտյան Սուդանում առկա սոցիալ-տնտեսական, քաղաքական և պատմական իրադարձությունները, հրատարակել է Ժոմարը՝ վերնագրելով «Journal d’un voyage à Timbouctou et à Jenné dans l’Afrique centrale» (Փարիզ, 1830):