Ռեյ Դոլբի
From Wikipedia, the free encyclopedia
Ռեյ Միլթոն Դոլբի (անգլ.՝ Ray Milton Dolby; հունվարի 18, 1933(1933-01-18)[1][2], Պորտլենդ[3][4][5] - սեպտեմբերի 12, 2013(2013-09-12)[6][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի ճարտարագետ և գյուտարար։ Պատմության մեջ է մտել, որպես իր անունը կրող աղմուկի իջեցման համակարգի մշակող։ Dolby-ի պատկերանիշը ներկայացված է աշխարհում մի քանի տասնամյակի ընթացքում արտադրված միլիոնավոր կտոր ձայնագրող սարքավորումների և աուդիո ձայներիզների վրա։
Ռեյ Դոլբի անգլ.՝ Ray Milton Dolby | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1933(1933-01-18)[1][2] Պորտլենդ[3][4][5] |
Մահացել է | սեպտեմբերի 12, 2013(2013-09-12)[6][2] (80 տարեկան) Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] բնական մահով |
Բնակության վայր(եր) | Պալո Ալտո և Պորտլենդ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար և ինժեներ-էլեկտրիկ |
Հաստատություն(ներ) | Dolby? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Սան Խոսեի պետական համալսարան, Sequoia High School? (1951), Սթենֆորդի համալսարան (1957) և Պեմբրոկ քոլեջ (1961) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Dagmar Dolby? |
Երեխա(ներ) | Tom Dolby? |
Ray Dolby Վիքիպահեստում |
16 տարեկանում նա սկսեց աշխատել Ampex-ում (մագնիսական ժապավենի ձայնագրման ռահվիրա), որտեղ նա գտնվում էր ճարտարագետների մի խմբում, որոնք 1956 թվականին նախագծեցին առաջին տեսամագնիտոֆոնը։ 1957 թվականին Սթենֆորդի համալսարանն ավարտելուց հետո նա ստացել է Մարշալի կրթաթոշակ՝ Քեմբրիջի համալսարանում ստաժավորման համար, որտեղ աշխատել է 6 տարի՝ զբաղվելով երկար ալիքի երկարությամբ ռենտգենյան ճառագայթներով և 1961 թվականին պաշտպանել է դոկտորի թեզ (Ph.D.) ֆիզիկայի գծով։ 1963-1965 թվականներին եղել է Հնդկաստանում ՄԱԿ-ի գիտական խորհրդատու։ 1965 թվականին հիմնադրել է Dolby Laboratories ֆիրման[11]։
Հայտնի է, որպես NR Dolby-A/B/C/SR/S, Dolby HX, Dolby’s surround, Dolby 3D, Dolby Atmos հիմնադիր և Dolby HX Pro համահիմնադիր։