Ռեզոնանս (քիմիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ռեզոնանսի տեսություն քիմիայում, քիմիական կառուցվածքի դասական տեսությունը լրացնող կոնցեպցիա, քիմիական կապի որոշ, հատկություններ նկարագրելու եղանակ։ Քիմիական կառուցվածքի դասական տեսությունը կովալենտային կապը մեկնաբանում է որպես իրար միացած ատոմների ընդհանուր էլեկտրոնային զույգ (Գ․ Լյուիս, 1916 թ.) և ենթադրում է կապի տեղայնացում այդ ատոմների միջև (հաճախ թույլ է տալիս միևնույն մոլեկուլի համար գրել մի քանի կառուցվածքային բանաձև, օրինակ, բենզոլի համար 1—V)։ Փորձնական հետազոտություններով հայտնաբերված քիմիական կապի ապատեղայնացման առանձին դեպքերը բացատրվեցին էլեկտրոնային զույգի տեղաշարժով՝ մեզումերիա (Ռ․ Ռոբինսոն, Ք․ Ինգոլդ, 1926 թ.), թեև անհայտ էին այդ տեղաշարժը խթանող գործոնները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռեզոնանս (այլ կիրառումներ)