Ռեբեկա Ուոքեր
ամերիկացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ռեբեկա Ուոքեր (անգլ.՝ Rebecca Walker, նոյեմբերի 17, 1969(1969-11-17)[1][2], Ջեքսոն[3]), ամերիկացի ֆեմինիստուհի և ակտիվիստ։ Ուոքերը համարվում է ֆեմինիզմի երրորդ ալիքի աչքի ընկող ձայներից մեկն այն ժամանակից ի վեր, երբ նա 1992 թվականին ֆեմինիզմի մասին հոդված է հրապարակել «Miss» ամսագրում, որտեղ հայտարարել է. «Ես երրորդ ալիքն եմ»[4]։
Ռեբեկա Ուոքեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1969(1969-11-17)[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Ջեքսոն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Եյլի համալսարան և The Urban School of San Francisco? |
Մասնագիտություն | դերասանուհի, ինքնակենսագիր, հրատարակիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և վիպասան |
Ծնողներ | հայր՝ Melvyn R. Leventhal?, մայր՝ Էլիս Ուոկեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | rebeccawalker.com |
Rebecca Walker Վիքիպահեստում |
Ուոքերը շատ է գրում և խոսում գենդերային, ռասայական, տնտեսական և սոցիալական արդարության մասին ԱՄՆ-ի և այլ երկրների համալսարաններում[5]։
Ռեբեկայի նամակն ու խոսքը ցույց են տալիս ռասայի, սեռի, քաղաքականության, իշխանության և մշակույթի հանդեպ ուշադրության կարևորությունը[6][7]։
Իր ակտիվիստական աշխատանքում նա օգնել է հիմնադրել «Երրորդ ալիք» հիմնադրամը՝ կազմակերպություն, որն աջակցում է մաշկի տարբեր գույն ունեցող երիտասարդ կանանց, գենդերային փոքրամասնություն կազմող, տրանսգենդեր և ինտերսեքս կանանց՝ տրամադրելով միջոցներ, որոնք նրանց պետք են իրենց շրջանակներում ակտիվիզմի և բարեգործության միջոցով առաջնորդներ լինելու համար[6]։