Ռեա Սիլվիա
From Wikipedia, the free encyclopedia
Ռեա Սիլվիա (անգլ.՝ Rhea Silvia, (ˈreːa ˈsɪɫu̯ia), հայտնի նաև որպես Իլիա[3] (ինչպես նաև այլ անուններով)[Ն 1], Հռոմ քաղաքը հիմադրած երկվորյակներ Հռոմուլոս և Հռեմոսի առասպելական մայր[5]։ Նրա պատմությունը հանդիպում է Տիտոս Լիվիոսի «Քաղաքի հիմնադրման պատմություն» գրքի առաջին հատորում[6], ինչպես նաև Դիոն Կասսիոսի «Հռոմեական պատմություն» աշխատության մեջ[7]։ Ռեա Սիլվիայի լեգենդը պատմում է այն մասին, թե ինչպես է նա վեստալուհի եղած ժամանակ բռնաբարվել Մարսի կողմից, որի արդյունքում ծնվել են Հռոմի հիմնադիրներ Հռոմուլոսն ու Հռեմոսը[8]։ Այս իրադարձությունը բազմաթիվ անգամներ արտացոլվել է հռոմեական արվեստում[9], հիշատակվել «Էնեական» պոեմում[10] ու Պուբլիուս Օվիդիուս Նասոյի ստեղծագործություններում։ Ժամանակակից գիտանականները քննարկում են հռոմեական դիցաբանության մեջ Ռեա Սիլվիայի՝ բռնաբարության զոհ համարվելու փաստը, ինչպես նաև հռոմեական արվեստում նրա՝ տարբեր ձևերով պատկերվելու հանգամանքը[9]։
Ռեա Սիլվիա | |
---|---|
Տեսակ | legendary human figure? |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Ալբա Լոնգա |
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Ալբա Լոնգա |
Հայր | Numitor?[1][2] |
Մայր | անհայտ |
Քույր/Եղբայր | Lausus? |
Ամուսին | Tiberinus? |
Կողակից | Մարս |
Զավակներ | Հռոմուլոս և Remus? |
Rhea Silvia Վիքիպահեստում |