Ռասմուս Ռասկ
From Wikipedia, the free encyclopedia
Ռասմուս Քրիստիան Ռասկ (դան․՝ Rasmus Christian Rask, նոյեմբերի 22, 1787(1787-11-22)[1][2][3][…], Brændekilde, Օդենսե, Ֆյուն, Դանիա[4] - նոյեմբերի 14, 1832(1832-11-14)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4]), դանիացի լեզվաբան։ Կոպենհագենի համալսարանի գրադարանավար (1829) և արևելյան լեզուների պրոֆեսոր (1831)։ Պատմահամեմատական լեզվաբանության հիմնադիրներից։
Ռասմուս Ռասկ Rasmus Rask | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1787(1787-11-22)[1][2][3][…] Brændekilde, Օդենսե, Ֆյուն, Դանիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 14, 1832(1832-11-14)[1][2][3][…] (44 տարեկան) Կոպենհագեն, Դանիա[4] |
Գերեզման | Ասիստենս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Դանիա[5] |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս, historical linguist և բանասեր |
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան |
Գործունեության ոլորտ | Գերմանագիտություն, արևելագիտություն, լեզվաբանություն[6], Germanic philology?[6] և Slavic philology?[6] |
Անդամակցություն | Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Royal Danish Society for Fatherland History?[7] |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[1][6], անգլերեն, գերմաներեն, շվեդերեն, ֆիններեն, իտալերեն, պարսկերեն, նորվեգերեն, հինդի, հոլանդերեն և իսպաներեն |
Հայտնի աշակերտներ | Benjamin Thorpe? |
Հայր | Niels Hansen Rasch? |
Մայր | Birthe Rasmusdatter? |
Ստորագրություն | |
Rasmus Christian Rask Վիքիպահեստում |
Ռասկը իսլանդերենի ծագման հարցը քննելիս առաջինն է կիրառել պատմահամեմատական մեթոդը, ապացուցել գերմանական լեզուների ազգակցությունը բալթիկ-սլավոնյան լեզուների, հունարենի և լատիներենի հետ՝ դրանց միջև հնչյունական համապատասխանություններ գտնելով և դրանց քերականական համակարգերը համեմատելով («Ուսումնասիրություն հին հյուսիսային կամ իսլանդական լեզվի ծագման մասին», 1818)։ Ռասկը անդրադարձել է հայերենի, սանսկրիտի, զենդերենի, պահլավերենի և պարսկերենի ցեղակցական կապերին։ Զբաղվել է նաև զենդերենի և «Զենդ-Ավեստա»-ի հարցով, նպաստել հին պարսկական սեպագրերի վերծանմանը, ուսումնասիրություններ նվիրել կովկասյան և ուրալա-ալթայան լեզուներին։ Սկանդինավական գիտական լեզվաբանության հիմնադիրն է։