Ռազմաբեմ
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմաբեմ (ՌԲ) կամ Ռազմական գործողությունների թատերաբեմ (ՌԳԹ) — համաշխարհային տարածության (ներառյալ, տիեզերական տարածությունը)[1], մի մասը, որի սահմաններում ծավալվում կամ բացազատվում են պետությունների, նրանց կոալիցիաների զինված ուժերը (ԶՈՒ) խմբավորումները (կազմավորումները) և կարող են վարվել ռազմական գործողություններ։ ՌԲ-ն կամ ՌԳԹ-ն կարող է ունենալ ուղղություններ և շրջաններ (գոտիներ)։
Զինվորական կազմավորում | ||
---|---|---|
Տիպային ստորաբաժանումներ | Տիպային քանակ | Տիպային հրամանատար |
ջոկ | 8–12 | սերժանտ |
դասակ | 15–30 | լեյտենանտ |
վաշտ | 80–150 | կապիտան/մայոր |
գումարտակ | 300–800 | փոխգնդապետ |
զորագունդ/ բրիգադ |
3,000–5,000 | գնդապետ/ բրիգադի գեներալ |
դիվիզիա | 10,000–30,000 | գեներալ-մայոր |
կորպուս | 30,000–50,000 | գեներալ-լեյտենանտ |
դաշտային բանակ | 100,000–300,000 | գեներալ |
բանակային խումբ | 2+ դաշտային բանակներ | ֆելդմարշալ/ բանակի ղեկավար |
Մարզ/ ռազմաբեմ |
4+ բանակային խմբեր | գերագույն գլխավոր հրամանատար |
Նախկինում, օրինակ՝ Ռուսաստանում, նախքան Առաջին համաշխարհային պատերազմը (1-ին Համաշխարհային պատերազմ, 1-ին Աշխարհամարտ), Գործող բանակի ծավալման և տեղակայման համար տարածքը, կոչվում էր «ռազմական գործողությունների թատերաբեմ» («театр военных действий»)[2]:
Ռազմական գործի գիտաճյուղը, որն ուսումնասիրում է ռազմական գործողությունների թատերաբեմերը կամ ռազմաբեմերը՝ Ռուսաստանում կոչվում է Ռազմական աշխարհագրություն[3]։
Անգլոսաքսոնական ռազմական գործը ռազմաբեմը կամ ռազմագործողությունների թատերաբեմը դասակարգում է (սահմանում է) որպես կազմավորում, ի տարբերություն ռուսական ռազմական գործի կամ ռուսական ռազմական գիտության. վերջինս ՌԲ-ն կամ ՌԳԹ-ն սահմանում է որպես ռազմագործողությունների տարածք կամ վայր։
Հասարակ (առօրյա) լեզվում որպես ՌԲ-ի կամ ՌԳԹ-ի փոխարինող կիրառվում է ռազմաճակատ (ճակատ) անվանումը։