![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Radio_City_Music_Hall_%252851395756913%2529.jpg/640px-Radio_City_Music_Hall_%252851395756913%2529.jpg&w=640&q=50)
Ռադիո սիթի մյուզիք հոլ
From Wikipedia, the free encyclopedia
Radio City Music Hall, թատերական, համերգային սրահ Նյու Յորքում։ Այս համերգային սրահն իր տեսակի մեջ եզակի է աշխարհում․ սա մի բազմագործառույթ շինություն է, որի նախագծման մտահղացումը պատկանում է Ջոն Ռոքֆելլերին (անգլ.՝ John D. Rockefeller): Ռադիո Սիթի Մյուզիք Հոլը (անգլ.՝ Radio City Music Hall) նաև շքեղ կինոսրահ է, որտեղ կայացել են բազմաթիվ հայտնի ֆիլմերի պրեմիերաներ։ Մյուզիք Հոլում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության բազմաթիվ աստղեր։ Այսպիսի շքեղությունների հետ մեկտեղ այն ընտրյալների համար չէ, այլ հասանելի է շատերին։ Ռադիո Սիթի Մյուզիք Հոլ են այցելում միլիոնավոր մարդիկ, որպեսզի ականատեսը լինեն շքեղ շոուների, բեմականացումների, երաժշտական երեկոների, ինչպես նաև՝ ֆիլմերի ցուցադրությունների։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/DS4949646.jpg/640px-DS4949646.jpg)
Արագ փաստեր Ռադիո սիթի մյուզիք հոլ, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | համերգասրահ և թատրոն |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան[1] |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1932[2] |
Անվանված է | Radio Corporation of America?[2] |
Բացված | դեկտեմբերի 27, 1932[3][2] |
Ճարտարապետ | Edward Durell Stone? |
Սեփականատեր | Դիշման Սփեյեր |
Տարողություն | 5945 |
Կայք | msg.com/radio-city-music-hall/(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել