Ջուլիան Ասանժ
From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիան Փոլ Ասանժ (ըստ հայերեն մամուլի որոշ հրապարակումների՝ Ջուլիան Ասանջ, անգլ.՝ Julian Assange, հուլիսի 3, 1971(1971-07-03)[1][2][3][…], Թաունսվիլ, Քվինսլենդ, Ավստրալիա[4]), ավստրալիացի հրատարակիչ[19][20] և համացանցային ակտիվիստ է։ Հիմնականում ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։ Նախքան կայքի հետ աշխատելը, նա ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսանող և համակարգչային ծրագրավորող է եղել[21]։ Ապրել է մի շարք երկրներում և զեկուցողներին ասել, որ անընդհատ շարժման մեջ է։ Ասանժը ոչ կանոնավոր երևում է հասարակության առջև մամուլի ազատության, գրաքննության (ցենզուրայի), և հետազոտական զեկուցման մասին խոսելու համար. իր ՎիքիԼիքսում աշխատանքի շնորհիվ՝ նաև մի շարք լրագրողական մրցանակների դափներկիրն է։
Ջուլիան Ասանժ Julian Assange | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1971(1971-07-03)[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Թաունսվիլ, Քվինսլենդ, Ավստրալիա[4] |
Քաղաքացիություն | Ավստրալիա[5] |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Քուինսլանդի կենտրոնական համալսարան, Մելբուրնի համալսարան[6] և Townsville State High School? |
Մասնագիտություն | համացանցի ակտիվիստ, Հաքեր, ծրագրավորող, համակարգչային գիտնական, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, գրող, լրագրող, հաղորդավար, գործարար և իրազեկիչ |
Աշխատավայր | ՎիքիԼիքս |
Ամուսին | Stella Assange?[7] |
Ծնողներ | հայր՝ Ջոն Շիփթոն, մայր՝ Քրիստին Անն Ասանժ |
Կուսակցություն | WikiLeaks Party? և անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Media, Entertainment and Arts Alliance?[18] |
Ստորագրություն | |
Julian Assange Վիքիպահեստում |
Ասանժը վիճահարույց ՎիքիԼիքսը կայքը հիմնեց 2006 թ. և իր խորհրդակցական խորհրդում է ծառայում։ Այս գործի պատճառով, մեծ ծավալով հանրային ուշադրություն է գրավել դասակարգած փաստաթղթերի հրատարակման մեջ իր կատարած դերի համար, որը մանրամասն ցույց է տալիս Միացյալ Նահանգների մասնակցությունը Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ։ 2010 թ. նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսը և իր հինգ լրատվական գործընկերները սկսեցին հրատարակել ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերի արտահոսքը։
2010 թ. նոյեմբերի 30-ին Ինտերպոլը Ասանժին իր որոնած անձանց ցանկի կարմիր իրազեկման մեջ է ներառել՝ «սեռական հանցագործությունների» համար[22][23]։