Ջութակի կոնցերտ (Արամ Խաչատրյան)
Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը / From Wikipedia, the free encyclopedia
Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, ռե մինոր, հեղինակ՝ Արամ Խաչատրյան։ Ստեղծվել է 1940 թվականին և մակագրվել ջութակահար Դավիդ Օյստրախին, ով էլ առաջին անգամ կատարել է ստեղծագործությունը Մոսկվայում 1940 թվականի նոյեմբերի 16-ին։ Ջութակի կոնցերտն ի սկզբանե ջերմ ընդունելություն գտավ հանրության շրջանում և արժանացավ Ստալինյան մրցանակի 1941 թվականին։
Արագ փաստեր Ջութակի կոնցերտ, Տեսակ ...
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Արամ Խաչատրյան |
Հրատարակման տարեթիվ | 1940 |
Տոնայնություն | ռե մինոր |
Փակել