Ջուզեպպե Գարիբալդի
From Wikipedia, the free encyclopedia
Ջուզեպպե Գարիբալդի (իտալ.՝ Giuseppe Garibaldi, հուլիսի 4, 1807(1807-07-04)[1][2][3][…], Նիս, Առաջին ֆրանսիական կայսրություն[6] - հունիսի 2, 1882(1882-06-02)[1][2][4][…], Caprera, Իտալիայի թագավորություն[6]), իտալացի գեներալ, քաղաքական գործիչ, գրող, ինքնակենսագիր և ազգայնական, ով մեծ դերակատարություն է ունեցել ժամանակակից Իտալիայի պատմության մեջ։ Նա համարվում է մեր ժամանակների ամենանշանավոր գեներալներից մեկը, ով Կամիլլո Բենսո Կավուրի, Վիկտոր Էմանուիլ II-ի և Ջուզեպպե Մացցինիի հետ միասին հայտնի է որպես «Հայրենիքի հայրեր» տիտղոսի կրող։ Ջուզեպպե Գարիբալդին պատմությանն առավել հայտնի է որպես Ռիսորզիմենտոյի՝ իտալական համազգային շարժման առաջնորդ, ով հետագայում դարձել է Իտալիայի ազգային հերոս։
Ջուզեպպե Գարիբալդի Giuseppe Garibaldi | |||
Ջուզեպպե Գարիբալդին 1866 թվականին | |||
| |||
---|---|---|---|
մայիսի 17 - նոյեմբերի 4, 1860 | |||
Նախորդող | Ֆրանչեսկո II (որպես Երկու Սիցիլիայի թագավորության արքա) | ||
Հաջորդող | Վիկտոր Էմանուիլ II (որպես Իտալիայի թագավոր) | ||
| |||
փետրվարի 23 - սեպտեմբեր, 1848 | |||
| |||
փետրվարի 23 - սեպտեմբեր, 1848 | |||
| |||
փետրվարի 3 - փետրվարի 18, 1871 | |||
Կուսակցություն՝ | Historical Far Left?, Ձախ, Action Party? և Երիտասարդ Իտալիա | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, ինքնակենսագիր, Դիմադրության մարտիկ, ռազմական գործիչ և վարձկան | ||
Գործունեություն՝ | Ֆարրապուսի ճակատամարտ Ուրուգվայի քաղաքացիական պատերազմ Իտալա-ավստրիական պատերազմ Պապական մարզի հեղափոխություն Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմ Հազարամյա արշավանք Հռոմեական առաջին արշավանք Ավստրո-պրուս-իտալական պատերազմ Մենտանեի ճակատամարտ Ֆրանս-պրուսական պատերազմ | ||
Ազգություն | իտալացի | ||
Ծննդյան օր | հուլիսի 4, 1807(1807-07-04)[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Նիս, Առաջին ֆրանսիական կայսրություն | ||
Վախճանի օր | հունիսի 2, 1882(1882-06-02)[1][2][4][…] (74 տարեկան) | ||
Վախճանի վայր | Կապրերա, Սարդինիա, Իտալիայի թագավորություն | ||
Թաղված | Caprera | ||
Քաղաքացիություն | Թունիս Ուրուգվայ Սարդինիայի թագավորություն Իտալիայի թագավորություն Ֆրանսիայի երրորդ հանրապետություն | ||
Ամուսին | Անիտա Գարիբալդի Ջուզեպպինա Ռայմոնդի Ֆրանչեսկա Արմոսինո | ||
Զավակներ | Մենոտտի, Ռոզա, Թերեզա, Ռիչոտտո, Կլելիա, Մանլիո, Աննա-Մարիա | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Բրազիլիայում, Ուրուգվայում և Եվրոպայի տարբեր ծայրերում իր ռազմական գործունեության պատճառով ժամանակի գործիչները Գարիբալդիին տվել են «Երկու աշխարհների հերոս» պատվանունը։ Նա անձամբ նախաձեռնել և պայքարել է բազմաթիվ մարտերում, որոնք ի վերջո հանգեցնում են պառակտ Իտալիայի վերամիավորմանը։ 1848 թվականին ղեկավարում է Միլանում ստեղծված ժամանակավոր կառավարությունը, 1849 թվականին նշանակվում է Հռոմեական Հանրապետության զինված ուժերի գերագույն հրամանատար և ապա՝ ռազմական նախարար։ 1860 թվականին վաստակաշատ գեներալը ձեռնամուխ է լինում Երկու Սիցիլիայի թագավորության դեմ Հազարամյա արշավանքի նախաձեռնմանը, որի ժամանակ Ջուզեպպեին օժանդակում է Սարդինիայի (1861 թվականից՝ միավորված Իտալիայի) թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ը։ Գարիբալդիի վերջին արշավանքը տեղի է ունենում ֆրանս-պրուսիական պատերազմների ոլորտում, որտեղ իտալացի հրամանատարը հանձն է առնում Վոսգեսի բանակի հրամանատարի պաշտոնը։
Ջուզեպպե Գարիբալդին մեծ հռչակ և ժողովրդականություն է վայելել Իտալիայում և արտասահմանում անգամ իր կենդանության տարիներին։ Իր ժամանակի մեծագույն մտավորականներից շատերը, այդ թվում՝ Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյուման և Ժորժ Սանդը, ակնածանքով են անդրադարձել վերջինիս գործունեությանը։ Ժամանակի խոշոր գերտերություններից երկուսը՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, անգամ ռազմական և ֆինանսական աջակցություն են ցույց տվել Ջուզեպպե Գարիբալդիին։