Ջորջ Մելորի
բրիտանացի ալպինիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Գիլբերտ Լի Մելորի (անգլ.՝ George Herbert Leigh Mallory, հունիսի 18, 1886(1886-06-18)[3][1][2][…], Մոբերլի, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 9, 1924(1924-06-09)[1], Էվերեստ), ալպինիստ, մասնակցել է դեպի Էվերեստ երեք արշավների (1921, 1922, 1924), համարվում է առաջին մարդը, որ ձեռնարկել է նրա գավաթը բարձրանալու փորձ։ Անհայտ կորել է 1924 թվականին հունիսի 8-ին իր ընկերոջ՝ Էնդրյու Իրվինի հետ։ Ջորջ Մելորիի մարմինը գտնվել է 1999 թվականի մայիսի 1-ին-ին ամերիկյան որոնողական արշավում, Էնդրյու Իրվինի մարմինը մինչև հիմա գտնված չէ։ Մելորիի մարմնի հայտնաբերումը պատմաբանների և ալպինիզմի գծով մասնագետների համար հերթական անգամ լուրջ առիթ է դարձել քննարկելու «Երկրի երրորդ բևեռը» նվաճելու առաջնայնության։
Ջորջ Մելորի George Herbert Leigh Mallory | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1886(1886-06-18) |
Ծննդավայր | Մոբերլի, Մեծ Բրիտանիա |
Մահացել է | հունիսի 8, 1924(1924-06-08) (37 տարեկանում) |
Մահվան վայր | Էվերեստ |
Գերեզման | Էվերեստ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ուինչեսթեր քոլեջ և Մագդալենայի քոլեջ |
Մասնագիտություն | Ալպինիստ |
Ամուսին | Ռութ Թյորներ |
Ծնողներ | հայր՝ Herbert Leigh Leigh-Mallory?[1][2], մայր՝ Annie Beridge Jebb?[1][2] |
Երեխաներ | [Frances] Clare Mallory?[2], Beridge Ruth Mallory?[2] և John Mallory?[2] |
George Mallory Վիքիպահեստում |