Ջոն Վիքլիֆ
անգլիացի աստվածաբան / From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Վիքլիֆ (անգլ.՝ John Wycliffe, 1320-ականներ, Hipswell, Richmondshire, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա - դեկտեմբերի 31, 1384[1], Lutterworth, Harborough, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա[2]), անգլիացի աստվածաբան։ Նա եղել է առաջիններից մեկը, որ թարգմանել է Աստվածաշունչը բոլորին հասանելի անգլերենով։ Այն հայտնի է որպես «Վիքլիֆի Աստվածաշունչ»[3]։ Նրա անունը կրող միսիոներական գործակալությունը շարունակում է թարգմանել ձեռագրերը աշխարհի տարբեր լեզուներով։ Վիքլիֆը գրել է, որ աշխարհիկ իշխանություն ստանձնելու Հռոմի Պապի ձգտումները որևէ կերպով չեն հենվում Աստվածաշնչի վրա, և որ միայն Աստվածաշունչը պետք է լինի քրիստոնեական հավատքի հիմքը։
Ջոն Վիքլիֆ անգլ.՝ John Wycliffe | |
---|---|
Ծնվել է | 1320-ականներ |
Ծննդավայր | Hipswell, Richmondshire, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1384[1] |
Մահվան վայր | Lutterworth, Harborough, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրոն | բողոքականություն |
Կրթություն | Մերթոն քոլեջ և Թագավորական քոլեջ |
Մասնագիտություն | աստվածաբան, թարգմանիչ, փիլիսոփա, աստվածաշնչի թարգմանիչ և գրող |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան |
John Wycliffe Վիքիպահեստում |
Ջոն Վիքլիֆի ընտանիքը ցածր սոցիալական դասից էր, ինչը նշանակում էր, որ նրանք շատ հարուստ չէին, բայց նրանք նաև աղքատ չէին։ Ավելի ուշ Վիքլիֆի մեծանալուց հետո, նա հաճախել է Օքսֆորդի համալսարան, որտեղ նա ստացել է աստվածաբանության բակալավրի աստիճան։ 1361 թվականին նա ստացել է Օքսֆորդի քոլեջի մագիստրոսի կոչում[4]։ Նրան նաև տրվել է Լինքոլնշիրի եկեղեցական ծուխը, ինչը նշանակում էր, որ նա պիտի հրաժարվեր մագիստրոսի աստիճանից։ Նա իր կյանքի մեծ մասն ապրել է Օքսֆորդում, որպես ռեկտոր տեղական եկեղեցիներում։ Նրա որոշ գաղափարներ չէին ընդունվում եկեղեցու կողմից, բայց նա ուներ Հովհան Գոնտիացու աջակցությունը, ով այդ ժամանակ ղեկավարում էր Անգլիան և օգտագործում էր Վիքլիֆի գաղափարները սեփական շահի համար[5][6]։
Վիքլիֆը պնդել է, թե եկեղեցականները պետք է ապրեն աղքատության մեջ և ինքն էլ մի քանի անգամ հրաժարվել է իր ունեցվածքից և ապրել աղքատի կյանքով։ Սակայն ոչ բոլորն էին համաձայն այս գաղափարին։ Իր ուշ գրվածքներում նա գրել է, որ Աստվածաշունչը եկեղեցական կրոնի, այլ ոչ թե եկեղեցու իշխանությունն է։ 1382 թվականին Վիքլիֆի հետևորդները` «լոլարդները» օգնել են նրան թարգմանել Աստվածաշունչը։ Անգլիական եկեղեցու առաջին անդամները նրան անվանել են առաջին մեծ ռեֆորմիստ[7][8][9]։