Ջոն Նյուբերի անվան մեդալ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Նյուբերի անվան մեդալ (անգլ.՝ John Newbery Medal), ամերիկյան ամենամյա գրական մրցանակ, որը շնորհվում է հեղինակին՝ ամերիկյան մանկական գրականության մեջ ունեցած ներդրման համար։ Հանձնվում է 1922 թվականից։
Ջոն Նյուբերի անվան մեդալ | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեսակ | գրական պարգև և մեդալ |
Պարգևատրող | Ամերիկյան գրադարանային միություն և Association for Library Service to Children? |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1922 |
Հերթականություն | |
Կայք | ala.org/alsc/newbery(անգլ.) |
Newbery Medal winners Վիքիպահեստում |
Մրցանակաբաշխության համար ներկայացված գրքույկը պետք է հրատարակված լինի նախորդ տարում, լեզուն՝ անգլերեն, նախատեսված լինի փոքրիկ ընթերցողների համար և պետք է նպաստի գրականության զարգացմանը։ Գրքի հեղինակը պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի կամ մշտական բնակիչ։
Ջոն Նյուբերի անվան մեդալը տրվում է Մանուկների գրադարանի սպասարկման ասոցիացիային (անգլ.՝ Association for Library Service to Children (ALSC): Այն աշխարհում խոշորագույն կազմակերպություն է, որն օժանդակում ու բարելավում է մանուկների գրադարանի սպասարկումը և նորարար է այդ ոլորտում։ ALSC ցանցը ներառում է առավել քան 4211 մանկապատանեկան գրադարաններ, այդ թվում՝ մանկական գրականության փորձագետներ, հրատարակիչներ, գրադարանավարներ, մանկավարժներ։ Կազմակերպության շրջանակներում գործում են շուրջ վաթսուն տարաբնույթ կոմիտեներ։
Մեկից ավելի Նյուբերի մեդալ ստացել են հինգ հեղինակներ՝ Էլեյն Կոնիգսբուրգ, Ժոզեֆ Կրամգոլդ, Լոիս Լոուրի, Քեթրին Պատերսոն, Էլիզաբեթ Սպիր և Քեյթ Դիկամիլո։