Ջոն Մանի
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ուիլյամ Մանի (անգլ.՝ John William Money, հուլիսի 8, 1921(1921-07-08)[1], Morrinsville, Մատամատա-Պյակո շրջան, Ուակիթո, Նոր Զելանդիա[1] - հուլիսի 7, 2006(2006-07-07)[2][1][3], Թոուսոն, Մերիլենդ, ԱՄՆ[4]), ամերիկացի հոգեբան և սեքսապաթոլոգ, որը զբաղվել է սեռական ինքնության և սեռի կենսաբանության խնդիրներով։
Ծնվել է | հուլիսի 8, 1921(1921-07-08)[1] Morrinsville, Մատամատա-Պյակո շրջան, Ուակիթո, Նոր Զելանդիա[1] |
---|---|
Մահացել է | հուլիսի 7, 2006(2006-07-07)[2][1][3] (84 տարեկան) Թոուսոն, Մերիլենդ, ԱՄՆ[4] բնական մահով[4] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Նոր Զելանդիա[4] |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց[5] և Օտագոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | sexology?[1] և հոգեբանություն[1] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան[4][1], Վիկտորիա թագուհու համալսարան (հունվարի 1, 1944)[6][7], Փիթսբուրգի համալսարան և Hutt Valley High School? |
Գիտական աստիճան | արվեստների մագիստրոս[7] (հունվարի 1, 1944) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8] |
Պարգևներ |
Հայտնի է դարձել խոցելի հիվանդների նկատմամբ իր վարքով։ Մանին ստեղծել է «գենդերային ինքնություն», «գենդերային դեր» և «սեռական կողմնորոշում» տերմինները և հանրահռչակել «պարաֆիլիա» տերմինը[11][12]։ Իր գործունեության զգալի մասն անցկացրել է Միացյալ Նահանգներում։
1990-ականներից սկսած Մանիի աշխատանքները ու հետազոտությունները ենթարկվել են ակադեմիական և հասարակական մանրազնին քննության[13]։ 1997 թվականին իրականացրած մի ակադեմիական ուսումնասիրություն քննադատել է Մանիի գործունեությունը, հատկապես շեշտը դնելով կանադացի Դեյվիդ Ռայմերի՝ մանուկ հասակում ոչ կամավոր կերպով սեռափոխության մեջ իր ներգրավածության վրա։ Մանին սեռական բռնության է ենթարկել ինչպես Ռայմերին, այնպես էլ իր երկվորյակ եղբորը, երբ նրանք դեռ երեխաներ էին[14][15]։ Մանին ստիպել էր այդ երկու երեխաներին իրար հետ սեռական գործողություներ անել, որը ինքը ընթացքում նկարահանել էր։ Դեյվիդ Ռայմերը շատ ծանր կյանք է ունեցել, որի արդյունքում 38 տարեկան հասակում դիմել էր ինքնասպանության։ Վերջինիս եղբայրը մահանում է անտիդեպրեսանտների գերդոզավորումից[16][17][18][19]։
Մանիի աշխատությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով և ներառում են մոտ 2000 հոդվածներ, գրքեր, գլուխներ և ակնարկներ։ Իր կյանքի ընթացքում նա արժանացել է շուրջ 65 մրցանակների, պարգևների և աստիճանների[20]։