Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր
Ամերիկացի գործարար և բարերար / From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր (անգլ.՝ John Davison Rockefeller, հուլիսի 8, 1839(1839-07-08)[3][4][5][…], Richford, Տայոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 23, 1937(1937-05-23)[3][4][5][…], Օրմոնդ Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[6][7]), ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլլարատեր-միլիարդերն աշխարհում[8][9] մարդկության պատմության մեջ։
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր John Davison Rockefeller | |
---|---|
Ծնվել է | 1839, հուլիսի 8 |
Ծննդավայր | Նյու Յորք |
Մահացել է | 1937 մայիսի 23 (97 տարեկանում) |
Մահվան վայր | Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Լեյք Վյու գերզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Չենսլերյան համալսարան և Bryant & Stratton College? |
Երկեր | Ռիվերսայդի եկեղեցի և Կիկվիտ |
Կարողություն | 336 միլիարդ դոլլար |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, հաշվապահ և բանկիր |
Ամուսին | Լորա Սփելման |
Ծնողներ | հայր՝ Վիլիամ Ռոքֆելլեր Ավագ[1], մայր՝ Էլիզա Դեվիսոն[1] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր[2], Էլիզաբեթ Ռոքֆելլեր Սթրոնգ, Ալթա Ռոքֆելլեր Փրենթիս և Էդիթ Ռոքֆելլեր Մըքքորմիք |
John D. Rockefeller Վիքիպահեստում |
1870 թվականին հիմնադրել է Standard Oil ընկերությունը և ղեկավարել է այն մինչև 1897 թվականը՝ մինչև պաշտոնապես թոշակառու դառնալը[10]։ Standard Oil ընկերությունը հիմնադրվել է Օհայո նահանգում՝ որպես Ջոն Ռոքֆելլերի, նրա եղբոր՝ Վիլյամ Ռոքֆելլերի, Հենրի Ֆլագերի, Ջաբեզ Բոստվիկի, քիմիկոս Սեմյուել Էնդրյուսի և Ստեֆան Հարկնեսի համատեղ գործընկերություն։ Կերոսինի և բիզնեսի պահանջարկի մեծացմանը զուգընթաց աճում էր նաև Ռոքֆելլերի վարկանիշը և դարձավ իր ժամանակների աշխարհի ամենահարուստ մարդը, նրա ունեցվածքն իր մահվան պահին կազմում էր 1,4 միլիարդ դոլլար (անվանական արժեքով այդքան էր կազմում 1937 թվականին) կամ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1,54 %-ը[11][12][13][14][15]։ The New York Times-ի տվյալներով նրա հարստությունը գնահատվել է մոտավորապես 192 միլիարդ դոլլար 2006թ.-ի դրությամբ, իսկ 2018 թ.-ին այն կազմել է 389 միլիարդ դոլլար[16]։
Ռոքֆելլերը ԱՄՆ-ի հայտնի բարերարներից մեկն է, Ռոքֆելլեր հիմնադրամի հիմնադիրը, բժշկական և կրթական հաստատություններին բարեգործական օգնություն տրամադրող։ Նա հիմնադրել է Չիկագոյի համալսարանը և Ռոքֆելլերի անվան ինստիտուտը։ Հիշատակվում է որպես աշխատասեր, նպատակասլաց և աստվածավախ քրիստոնյա, որի համար գործընկերները նրան կոչել են «Սարկավագ»։ Նա մշտապես ապրել է առողջ ապրելակերպով և բացառապես չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել[17]։ Ունեցել է 4 աղջիկ և մեկ որդի, ով հոր մահից հետո շարունակել է կառավարել Ռոքֆելլեր հիմնադրամը։