Ջին (խմիչք)
From Wikipedia, the free encyclopedia
Ջին, թունդ ալկոհոլային խմիչք է՝ հացահատիկային հումքի եռակի թորմամբ և գիհիի կոնապտղի հավելումով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջին (այլ կիրառումներ)
Ջին | |
---|---|
Տեսակ | ալկոհոլային թունդ խմիչքներ |
Ենթատեսակ | jenever? |
Բաղադրամասեր | Գարի կամ այլ հացահատիկ, գիհի |
Ալկոհոլի պարունակություն | 37,5 % (V/V) |
Ծագման երկիր | Իտալիա |
Անվանված է | jenever? |
Գույն | թափանցիկ |
Gin Վիքիպահեստում |
Ջինը ծագել է որպես բուժիչ խմիչք, որը պատրաստում էին Եվրոպայի վանականներ ու ալքիմիկներ։ Լայն տարածում է ունեցել հարավային Ֆրանսիայում, Ֆլանդրիայում և Նիդերլանդներում։ Այն հետագայում դարձավ ոգելից խմիչքների արտադրության տեսակ։ Ջինը հայտնվել է Անգլիայում հոլանդական և բելգիական ծագում ունեցող Ջենեվեր խմիչքի տարածումից հետո, որը հիմնականում բժշկական նպատակներով էր օգտագործվում։ Թեև ջինի արտադրությունը զարգանում էր դեռևս 17-րդ դարասկզբին, այն մեծ ճանաչում ձեռք բերեց Վիլհելմ Օրանացու օրոք՝ 1688 թվականի Պանծալի հեղափոխությունից և Ֆրանսիական կոնյակի ներմուծման սահմանափակումներից հետո։
Ջինն այսօր բազմաթիվ տարբերակներով արտադրվում է մի շարք բուսական բաղադրիչներից՝ հավելելով հստակ ոճերի և ապրանքանիշների թիվը։ Գիհիի փոխարեն այժմ առավել հաճախ օգտագործվում են բուսական ծագման, համեմունքային, ծաղկային կամ մրգային հումքեր, հաճախ նաև դրանց համադրությունները։ Այն առավել հաճախ օգտագործվում է տոնիկ ջրի հետ։ Ջինը հաճախ օգտագործվում է նաև որպես հիմք այլ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ լիկյորների արտադրությունում, հիմնականում մրգերի, շաքարի կամ ծաղկային հումքի հավելումով։