Ջիլ Բայդեն
From Wikipedia, the free encyclopedia
Ջիլ Թրեյսի Ջեյքոբս Բայդեն (անգլ.՝ Jill Tracy Jacobs Biden, ի ծնե Ջեյքոբս, նախկինում՝ Սթիվենսոն, հունիսի 3, 1951(1951-06-03)[3][9][10][…], Hammonton, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2][1][3][…]), ամերիկացի մանկավարժ, որը 2009-2017 թվականներին եղել է ԱՄՆ-ի երկրորդ տիկինը։ ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենի կինն է․ ամուսնու երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 20-ին, որից հետո Ջիլ Բայդենը կրում է ԱՄՆ առաջին տիկնոջ տիտղոսը։
Ջիլ Բայդեն անգլ.՝ Jill Biden[1][2][3][…] | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[4][5] |
---|---|
Կրթություն՝ | Դելավերի համալսարան (1975)[6][7], West Chester University of Pennsylvania? (1981)[3][8][4], Վիլլանովա համալսարան (1987)[3][8][4], Դելավերի համալսարան (հունվար 2007)[8][3][6] և Upper Moreland High School? (1969)[6] |
Մասնագիտություն՝ | Առաջին տիկին, քաղաքական գործիչ, ուսուցչուհի և հեղինակ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Ծննդյան օր | հունիսի 3, 1951(1951-06-03)[3][9][10][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Hammonton, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2][1][3][…] |
Դինաստիա | Ջո Բայդենի ընտանիք |
Քաղաքացիություն | ԱՄՆ[4] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jill Tracy Jacobs[2][3] |
Հայր | Donald Carl Jacobs?[11] |
Մայր | Bonny Jean Godfrey?[11] |
Ամուսին | Ջոզեֆ Բայդեն[6] |
Զավակներ | Էշլի Բայդեն[2][4][5][…] |
Ինքնագիր | |
Ծնվել է Նյու Ջերսի նահանգի Հեմոնթոն քաղաքում, մեծացել Փենսիլվանիայի Վիլոու Գրուվ համայնքում։ 1977 թվականին ամուսնացել է Ջո Բայդենի հետ և դարձել առաջին ամուսնությունից ունեցած նրա երկու որդիների՝ Բո և Հանթեր Բայդենների խորթ մայրը․ տղաների մայրն ու մանկահասակ քույրը մահացել էին ավտովթարից 1972 թվականին։ Ջո և Ջիլ Բայդեններն ունեն մեկ դուստր՝ Էշլին, որը ծնվել է 1981 թվականին։
Բայդենը բակալավրի կոչում է ստացել Դելավերի համալսարանում, մագիստրոսի կոչումներ Վեսթչեսթերի և Վիլանովա համալսարաններում, իսկ դոկտորական աստիճան Դելավերի համալսարանում։ Տասներեք տարի ավագ դպրոցում անգլերեն ու ընթերցանություն է դասավանդել, իսկ հոգեբուժարանում հուզական խնդիրներ ունեցող դեռահասների։ 1993 - 2008 թվականներին Դելավերի տեխնիկական հանրային քոլեջում դասավանդել է անգլերեն ու գրավոր խոսք։ 2009 թվականից ի վեր Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջում անգլերենի պրոֆեսոր է և համարվում է երկրորդ տիկնանցից առաջինը, որը վարձատրվող աշխատանք է կատարել իր ամուսնու փոխնախագահության ընթացքում։ «Բայդեն կրծքի առողջության նախաձեռնություն» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրն է, «Book Buddies» ծրագրի և «Բայդեն հիմնադրամի» համահիմնադիրը և Միշել Օբամայի հետ հանդիսանում է «Joining Forces» կազմակերպության համահիմնադիր։