Ջեք Պատռող
From Wikipedia, the free encyclopedia
Ջեք Պատռող[2] (անգլ.՝ Jack the Ripper), կեղծանուն, որը տրվել է անհայտ սերիական մարդասպանին։ Նա գործում էր Ուայթչափելում և Լոնդոնի արվարձաններում 1888 թվականի երկրորդ կեսում։ Կեղծանունը վերցրված է Կենտրոնական Լրատվական Գործակալությանն (անգլ.՝ Central News Agency) ուղղված նամակից, որի հեղինակը վերցրել է սպանությունների պատասխանատվությունը։ Շատ փորձագետներ նամակը համարում են կեղծիք, որը ստեղծվել է լրագրողների կողմից՝ հանրության հետաքրքրությունը պահելու համար։ Ինչպես նաև Ջեքին անվանում էին «Ուայթչափելից մարդասպան» (անգլ.՝ The Whitechapel Murderer) և «Կաշվե Գոգնոց» (անգլ.՝ Leather Apron)[3]։
Ջեք Պատռող | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | անհայտ |
Ծննդավայր | Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[1] |
Մահվան ամսաթիվ | անհայտ |
Մահվան վայր | Լոնդոն |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 5 + |
Սպանության հիմնական տարածք | Լոնդոն |
Ջեք-պատռողին վերագրվող զոհերը եղել են քաղաքի ետնախորշերից մարմնավաճառներ, որոնց, մարդասպանը, որովայնի խոռոչը բացելուց առաջ, կտում էր կոկորդը։ Ներքին օրգանների կորզումը, առնվազն երեք զոհի մոտ, ենթադրություն է առաջացրել, որ մարդասպանը ունի որոշակի անատոմիական գիտելիքներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ վիրաբույժին։
Լուրերն այն մասին, որ սպանությունների միջև կապ կա, ուժեղացել են 1888 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հայտնի «դժոխքից» (անգլ.՝ From Hell) նամակին, որը ստացել է Ուայթչափելական զգոնության կոմիտեից Ջորջ Լասկը (անգլ.՝ George Lusk), կցված էր զոհերից մեկի երիկամը։ Իր սպանությունների անհավանական դաժանությամբ բնույթի և թերթերում հայտնված տարբեր տեղեկությունների պատճառով շատերը վստահ էին, որ Լոնդոնում գործել է միայն մեկ սերիական մարդասպան, որը ստացել է «Ջեք-պատռող» մականունը։