Ջերոմ Դեյվիդ Սելինջեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր (անգլ.՝ Jerome David Salinger, հունվարի 1, 1919(1919-01-01)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 27, 2010(2010-01-27)[5][3][6][…], Քորնիշ, Սուլիվան շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի գրող, ում ստեղծագործությունները լույս են տեսել The New Yorker ամսագրում 1940-ական թվականների 2-րդ կեսին և 1950-ական թվականներին։
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր Jerome David Salinger | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1919(1919-01-01)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հունվարի 27, 2010(2010-01-27)[5][3][6][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Քորնիշ, Սուլիվան շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Columbia University School of General Studies?, Valley Forge Military Academy and College?, McBurney School? և PS 6? |
Ուշագրավ աշխատանքներ | Տարեկանի արտում, անդունդի եզրին, Ինը պատմվածք, Ծպեղները բարձր, ատաղձագործներ և Ֆրենին և Զուին |
Ամուսին | Claire Douglas? |
Զավակներ | Մեթ Սելինջեր և Margaret Salinger? |
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր Վիքիքաղվածքում | |
Jerome David Salinger Վիքիպահեստում |
Սելինջերը մեծացել է Մանհեթենում, պատմվածքներ սկսել է գրել միջին դպրոցում։ Առաջին ստեղծագործությունները տպագրվել են դեռևս մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Երբ պատերազմը սկսվեց, Սելինջերը որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Նրան հրաժարվում էին ընդունել առողջական խնդիրների պատճառով, բայց նա հասավ իր ուզածին։ Արդեն ռազմաճակատում իր օրագրի մեջ գրեց․ «Ես զգում եմ, որ գտնվում եմ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, քանի որ այստեղ ընթանում է պայքար մարդկության ապագայի համար»։
1940-ական թվականների 2-րդ կեսին Սելինջերը վաստակեց ամերիկյան արձակագրության ամենաարհեստավարժ և խոստումնալից վարպետներից մեկի համբավ։ Նրա պատմվածքներից շատերն արտացոլում են պատերազմական ցնցող ապրումները։
1951 թվականին Սելինջերը տպագրում է «Փրկիչը տարեկանի արտում»[7] վեպը, որն ունեցավ հսկայական հաջողություն և աշխարհով մեկ ընթերցողների սիրուն արժանացավ։ Բազմաթիվ սերունդներ համակրանքով հետևել են հասունացման ճանապարհին գրքի հերոս Հոլդեն Քոլֆիլդի մանկական պատրանքների անհետացմանը։ Կարճ ժամանակում վաճառվեց գրքի 60 միլիոն օրինակ և մինչ այժմ էլ ամեն տարի իրացվում է մոտ 250 հազար օրինակ։
1965 թվականին Սելինջերը դադարեց տպագրվել և սկսեց վարել մենակյաց կյանք։ Վերջին հարցազրույցը տվել է 1980 թվականին։