Ջեսսի Վենտուրա
From Wikipedia, the free encyclopedia
Ջեսսի Վենտուրա (անգլ.՝ Jesse Ventura, ի ծնե՝ Ջեյմս Ջորջ Ջանոս [James George Janos], հուլիսի 15, 1951(1951-07-15)[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[2]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր), դերասան, քաղաքական մեկնաբան, գրքերի հեղինակ, ռազմածովային վետերան, Վիետնամի պատերազմի մասնակից, հեռուստահաղորդավար և քաղաքական գործիչ, ԱՄՆ Մինեսոտա նահանգի 38-րդ նահագապետը 1999-2003 թվականներին։
Ջեսսի Վենտուրա Jesse Ventura | |||
Վենտուրան 2016 թվականին | |||
| |||
---|---|---|---|
Հունվարի 4, 1999 - Հունվարի 6, 2003 | |||
Նախորդող | Արն Կարլսոն | ||
Հաջորդող | Թիմ Փոուլենտի | ||
| |||
Հունվարի 11, 1991 - Հունվարի 13, 1995 | |||
Կուսակցություն՝ | Անկուսակցական (1991–1995, 2003–այժմ) | ||
Կրթություն՝ | Ռուզվելտի ավագ դպրոց Հյուսիսային Հելեպինի քոլեջ | ||
Մասնագիտություն՝ | կինոդերասան, ռադիոհաղորդավար, գրող, քաղաքական գործիչ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), հակապատերազմային ակտիվիստ, մարզական մեկնաբան, ըմբիշ և ռադիոհաղորդավար | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | հուլիսի 15, 1951 (72 տարեկան) | ||
Ծննդավայր | Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ | ||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||
Հայր | Էլայաս Սանդերս | ||
Մայր | Դորոթի Սանդերս | ||
Ամուսին | Թերեզա Մաստերս (1975–այժմ) | ||
Զավակներ | 2 | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ |
Ազգային պաշտպանության ծառայության մեդալ | ||
Վիետնամի պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում[3]։ Ռազմական կարիերայից հեռանալուց հետո Ջեսսի «Մարմին» Վենտուրա (Jesse 'The Body' Ventura) ռինգային անվան ներքո[4][5] 1975-1986 թվականներին զբաղվել է պրոֆեսիոնալ ըմբշամարտով (ռեստլինգ)։ «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպությունում որպես մարզիկ և մեկնաբան հանդես գալու համար 2004 թվականին դարձել է WWE փառքի սրահի անդամ։ Նկարահանվել է նաև «Գիշատիչ» և «Վազող մարդը» (երկուսն էլ՝ 1987 թ․, գլխավոր դերերում՝ Առնոլդ Շվարցենեգեր) կինոնկարներում։
Մարզական կարիերայից հետո 1991 թվականին մուտք է գործել քաղաքական ասպարեզ։ 1991-1995 թվականներին եղել է Բրուքլին Պարկի (Մինեսոտա) քաղաքապետը։ Որպես ԱՄՆ բարեփոխումների կուսակցության անդամ, 1998 թվականին մասնակցել է Մինեսոտայի նահանգապետի ընտրություններին, որում կարողացել է առավելության հասնել թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ թեկնածուների նկատմամբ։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց, Բարեփոխումների կուսակցության ներսում վերահսկողություն սահմանելու ներքին պայքարի պայմաններում, Վենտուրան պաշտոնը շարունակել է վարել որպես Մինեսոտայի անկախության կուսակցության անդամ։ Որպես նահանգապետ, ակտիվ մասնակցություն է ունեցել Մինեսոտայի գույքահարկային բարեփոխումներին, ինչպես նաև նահանգում վաճառքի հարկի նվազեցմանը։ Վենտուրայի նախաձեռնություններից էին նաև Մինեապոլիս-Սենթ Փոլ ագլոմերացիայում մետրոպոլիտենի կապույտ գծի կառուցումը և եկամտահարկի կրճատմանն ուղղված նախագծերը[6][7]։
2003 թվականին պաշտոնից հեռանալուց հետո դարձել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի հրավիրյալ դասախոս։ Հետագայում վարել է մի շարք հեռուստահաղորդումներ և հեղինակել գրքեր։ «RT America» և «Ora TV» հեռուստաալիքներով վարել է քաղաքական հաղորդումներ[8] և բազմիցս հանդես է եկել նախագահական ընտրություններում անկախ թեկնածու ինքնառաջադրվելու օգտին[9]։