Ջենտիլե դա Ֆաբրիանո
իտալացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ջենտիլե դա Ֆաբրիանո (իտալ.՝ Gentile da Fabriano, իսկական անունը՝ Ջենտիլե դի Նիկոլո դի Ջովանի Մասսի, իտալ.՝ Gentile di Niccolò di Giovanni Massi, 1370[1][2], Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ - 1427, Հռոմ, Պապական մարզ[3]), իտալացի նկարիչ, այսպես կոչված՝ ինտերնացիոնալ գոթիկայի խոշորագույն ներկայացուցիչը Իտալիայում
Ջենտիլե դա Ֆաբրիանո | |
---|---|
Ծնվել է | 1370[1][2] |
Ծննդավայր | Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ |
Վախճանվել է | 1427 |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[3] |
Մասնագիտություն | նկարիչ և fresco painter |
Ոճ | International Gothic art in Italy? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մոգերի երկրպագությունը, Madonna and Child with Angels? և Adoration of the Child? |
Ուսուցիչ | Altichiero? |
Աշակերտներ | Դոմենիկո Վենեցիանո |
Gentile da Fabriano Վիքիպահեստում |
Այդ ոճի անվանի ներկայացուցիչներից նա իր ժամանակներում թերևս միակն էր, ով նախընտրում էր անընդհատ շարժման մեջ գտնվել, տեղափոխվել մի բնակավայրից մյուսը՝ բարենպաստ աշխատանք ու պատվերներ գտնելու համար, քան թե նստել ու սպասել արվեստանոցում։ Ջենտիլեի քնարաշունչ, հեքիաթային նկարչությունը, գծի ու գույնի բարձր ճաշակը, զարդանախշային աննման տարրերը նրան հասցրել են իր ժամանակի իտալական կերպարվեստի գագաթներին՝ ապահովելով անչափ հեղինակավոր պատվերներ ու բարձր վարձատրություն։ Ֆլորենցիա այցելելով՝ նա, պատկերավոր ասած՝ երկխոսության մեջ է մտել նոր, հեղափոխիչ, հումանիստական ոգով ստեղծվող արվեստի հետ և իր արվեստին բնորոշ ուշ գոթական զարդանախշային ոճը գիտակցաբար վերափոխել է էությամբ վերածննդյան ոճի[4]։
Նկարչության մեջ նա ուներ իր անվանը համահունչ ու վայելուչ ձեռք |
[5]:
Վազարիի վկայությամբ՝ այս խոսքերն է ասել Միքելանջելոն Հռոմի Սանտա Մարիա Նովա եկեղեցում դիտելով Ադիմարիի դամբանի որմնանկարները, որոնց հեղինակը Ջենտիլեն է (իտալերենից բառացի թարգմանած՝ Gentile նշանակում է ազնիվ, բարեկիրթ, թանկագին)։