Ջեյմս Մակկին Կետտել
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Մակկին Կետտել, (անգլ.՝ James McKeen Cattell, մայիսի 25, 1860(1860-05-25)[1][2][3][…], Իսթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 20, 1944(1944-01-20)[1][2][3][…], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, փորձարարական հոգեբանության առաջին մասնագետներից մեկը ԱՄՆ-ում, հոգեբանության առաջին պրոֆեսորը։ Հանդիսացել է թեստավորման մեթոդների հիմնադիրը, մի շարք հոգեբանական թեստերի հեղինակ, հոգեմատրիկայի և հոգեդիագնոստիկայի առաջին մասնագետներից մեկը։ Ջեյմս Կետտելի կարիերայի սկզբում հոգեբանությունը գիտնականների կողմից դիտարկվել է որպես հետազոտության աննշան ոլորտ կամ նույնիսկ ֆրենոլոգիայի նման կեղծ գիտություն։ Հնարավոր է, որ Կետտելն առավել քան իր ժամանակիցներից որևէ մեկը, նպաստել է հոգեբանության՝ որպես հարգված գիտություն կայանալուն։ Իր մահից հետո Նյու Յորք Թայմսը նրան անվանել է «ամերիկյան գիտությունների ավագ»։
Ջեյմս Մակկին Կետտել | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1860(1860-05-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Իսթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 20, 1944(1944-01-20)[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | Easton Cemetery[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լաֆայետ քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ, Գյոթինգենի համալսարան և Լայպցիգի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան |
Ծնողներ | հայր՝ William Cassaday Cattell?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ |
Անդամություն | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Երեխաներ | Psyche Cattell? |
James McKeen Cattell Վիքիպահեստում |