Ջեբ Սթյուարտ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Իուել Բրաուն Սթյուարտ, Ջեբ Սթյուարտ (անգլ.՝ James Ewell Brown «J.E.B.» Stuart, փետրվարի 6, 1833(1833-02-06)[1][2], Laurel Hill Farm, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 12, 1864(1864-05-12)[1][2], Ռիչմոնդ, ԱՄՆ), ԱՄՆ բանակի հրամանատար Վիրջինիա նահանգից, ով Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձել է Միացյալ Նահանգների զորամիավորումների գեներալ։ Ընկերների շրջանում հայտնի է եղել Ջեբ անունով, որն իր անվան կրճատ տարբերակն էր։ Սթյուարտը եղել է հեծելազորի հրամանատար՝ հայտնի իր հետախուզական վարպետությամբ և պաշտպանական գործողությունների ժամանակ հեծելազորի հմուտ կիրառմամբ։ Նրա լուրջ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ վստահություն է ներշնչել Ամերիկայի դաշնային նահանգների բանակի գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիին և հարավում նա դարձել է բարոյականության մարմնացում[3]։
Ջեբ Սթյուարտ | |
---|---|
անգլ.՝ James Ewell Brown “J.E.B.” Stuart | |
փետրվարի 6, 1833(1833-02-06)[1][2] - մայիսի 12, 1864(1864-05-12)[1][2] (31 տարեկան) | |
Ծննդավայր | Laurel Hill Farm, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահվան վայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Գերեզման | Հոլիվուդյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զորատեսակ | Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների բանակ, ԱՄՆ բանակ և Հեծելազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Ստորագրություն |
1854 թվականին Սթյուարտը ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան և ծառայել է Տեխաս ու Կանզաս նահանգներում։ Նա եղել է վետերան՝ բնիկ ամերիկացիների հետ սահմանապահ հակամարտությունների և Կանզաս նահանգի արյունալից բռնությունների ընթացքում։ Մասնակցել է նաև Հարփըրս Ֆերրիում Ջոն Բրաունի ապստամբության ճնշմանը։
Հրաժարական է տալիս, երբ իր նահանգը՝ Վիրջինիան, դուրս է գալիս կազմից, որպեսզի ծառայի Դաշնային բանակում՝ սկզբում Սթոունվել Ջեքսնի հրամանատարության ներքո, հետո՝ Հյուսիսային Վիրջինիա նահանգի բանակի կարևոր նշանակություն ունեցող հեծելազորի հրամանատարության ներքո՝ մինչև իր մահը կարևոր դեր ստանձնելով բոլոր բանակային արշավներում։ Նա ձեռք էր բերել հեծելազորի քաջարի հրամանատարի հեղինակություն։
1864 թվականին Օվերլենդի արշավի ընթացքում գերագույն հրամանատար Ֆիլիպ Շերիդանի հեծելազորը կազմակերպում է գրոհ, որպեսզի պարտության մատնի Սթյուարտին, ով Յելոու Տավերն ճակատամարտում մահացու վիրավորվում է։ Սթյուարտի կինը, ի հիշատակ մահացած ամուսնու, մինչև իր կյանքի վերջ կրում էր սև հագուստ։