Պրիցկերի ճարտարապետական մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Պրիցկերի մրցանակ (անգլ.՝ Pritzker Architecture Prize), ամենամյա մրցանակ, որ տրվում է ճարտարապետության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար։ Մրցանակը լայնորեն հայտնի է աշխարհում, Նոբելյան մրցանակի նմանօրինակն է։ Ճարտարապետության ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, ինչն էլ ստիպել է Պրիցկերների ընտանիքին (այն ամբողջ աշխարհում Hyatt Hotels Corporation ցանցի սեփականատերն է) 1979 թվականին սահմանել մրցանակ ճարտարապետության բնագավառում։ Պրիցկերների ընտանիքի հիմնադիրը Կիևից Չիկագո արտագաղթած Նիկոլայ Պրիցկերն է (1871-1956), ով ռուս փիլիսոփա Լև Շեստովի ազգականն էր։ Մրցանակը սահմանել է Նիկոլայ Պրիցկերի թոռը` Ջեյ Պրիցկերը (1922-1999)։ Մրցանակի ֆոնդը 100.000 դոլար է կազմում։
Պրիցկերի ճարտարապետական մրցանակ | |
---|---|
Տեսակ | architecture award? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1979 |
Հիմնադիր | Jay Pritzker? և Cindy Pritzker? |
Շնորհվում է | Ճարտարապետության բնագավառում նշանակալից ձեռքբերումների համար |
Առաջին շնորհում | 1979 |
Անվանված է | Pritzker family? |
Կայք | pritzkerprize.com(անգլ.) |
Մրցանակի ժյուրիի կազմը ամեն տարի փոփոխվում է։ Այն կազմվում է ամենահեղինակավոր ճարտարապետներից, ճարտարապետության քննադատներից, գործարարներից։ Հաղթողը որոշվում է փակ քվեարկությամբ։ Մրցանակաբաշխության տեղը ևս ամեն տարի փոխվում է և ուղեկցվում է ցուցահանդեսով, որտեղ ներկայացվում են Պրիցկերի բոլոր մրցանակակիրների աշխատանքները։ Մրցանակի գոյության 30 տարիների ընթացքում մրցանակը հանձնվել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Փարիզի Վերսալի պալատում, Վաշինգտոնի Սպիտակ տանը, Հռոմի Կապիտոլիումում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թատրոնում, Փոլ Գեթթի և Սողոմոն Գուգենհայմի թանգարանների շինարարական հրապարակներում։
Մրցանակի հանձնման կարևոր նախապայման է ճարտարապետական նորարարական գաղափարների կիրառումը։