Պրեմիեր Լիգա 2011-12 (Անգլիա)
From Wikipedia, the free encyclopedia
Պրեմիեր Լիգա 2011-12-ը Անգլիայի Պրեմիեր Լիգայի 20-րդ մրցաշրջանն է։ Մասնակցել են 20 ակումբ։ Չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու էր «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մրցաշրջանի նորեկներն էին «Քուինս Պարկ Ռեյնջերսը» (քաղաք Լոնդոն), «Նորվիչ Սիթին» (քաղաք Նորիջ) և «Սուոնսի Սիթին» (քաղաք Սուոնսի)։ Վերջինս Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին վալիական թիմն էր։ Այս մրցաշրջանում հաղթեց Մանչեսթեր Սիթին` վերջին խաղում 3:2 հաշվով պարտության մատնելով Քուինս Պարկ Ռեյնջերս-ին։ Այս մրցաշրջանում հաղթողն ընտրվեց խփած և բաց թողած գնդակների տարբերության միջոցով։ Այս մրցաշրջանը հռչակվել է լավագույնը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ։
Արագ փաստեր Պրեմիեր Լիգա 2011-12 (Անգլիա) ...
Պրեմիեր Լիգա 2011-12 (Անգլիա) 2011–12 Premier League | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | 2011 — 2012 |
Մասնակիցներ | 20 |
Քաղաքներ | 14 |
Մարզադաշտեր | 20 |
Դուրս թռան | Վուլվերհեմպտոն Ուոնդերերս Բլեքբեռն Ռովերս Բոլտոն Ուոնդերերս |
Չեմպիոնների լիգային կմասնակցեն | Մանչեսթեր Յունայթեդ Մանչեսթեր Սիթի Արսենալ ՖԱ |
Եվրոպայի լիգային կմասնակցեն | Չելսի ՖԱ Նյուքասլ Յունայթեդ Լիվերպուլ ՖԱ |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Մանչեսթեր Սիթի 1-ին Պրեմիեր Լիգայի չեմպիոնություն |
Երկրորդ տեղ | Մանչեսթեր Յունայթեդ |
Երրորդ տեղ | Արսենալ ՖԱ |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախում | 34,486 |
Խաղեր | 380 |
Խփված գոլեր | 1066 (2.81 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Ռոբին վան Պերսի |
Խփած գոլեր | 30 |
Լավագույն խաղացող | Վինսենտ Կոմպանի |
← 2010–11 2012–13 → |
Փակել