Պուտրաջայա
From Wikipedia, the free encyclopedia
Պուտրաջայա (մալայերեն՝ Wilayah Persekutuan Putrajaya, (Putrajaya, putra՝ արքայազն և jaya՝ փառավոր), Մալազիայի նոր վարչական կենտրոն։ Գտնվում է մայրաքաղաք Կուալա Լումպուրից 20 կմ դեպի հարավ։ Հիմնադրվե է 1995 թվականի հոկտեմբերի 19-ին։ Վարչապետի և կառավարության աշխատանքային նստավայրը այստեղ է գտնվում սկսած 1999 թվականի վերջից։ Անվանվել է ի պատիվ առաջին վարչապետ Աբդուլ Ռախմանի, ով ծագումով արքայազն էր։ Ունի դաշնային տարածքի կարգավիճակ։ Մակերեսը 49 կմ2 է, բնակչությունը ըստ 2009 թվականի մարդահամարի կազմում է 55 հազար մարդ[1]։ Տեսարժան վայրերն են՝ բուսաբանական այգին, «Պուտրա» մզկիթը (1999), «Պուտրա» կամուրջը, Հազարամյակի հուշարձանը։ Հիմնադրվելուց հետո ընդունվել է նաև Պուտրաջայի դրոշը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պուտրաջայա | |||||
| |||||
Երկիր | Մալայզիա | ||||
Հիմնադրված է | 1995 թ. | ||||
Մակերես | 49 կմ² | ||||
Բնակչություն | 67 964 մարդ (2010) | ||||
Փոստային դասիչ | 62000–62999 | ||||
Պաշտոնական կայք | ppj.gov.my | ||||
| |||||
Փակել