Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ
From Wikipedia, the free encyclopedia
Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ (պորտ.՝ Sete Maravilhas de Portugal), Պորտուգալիայի մշակութային օբյեկտների ցանկ, որ կազմվել է 2007 թվականին մրցույթի արդյունքում, որ հայտարարվել էր Պորտուգալիայի մշակույթի նախարարության կողմից և անցկացվել է Y&R Brands S.A. և Realizar S.A. կազմակերպությունների կողմից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ի սկզբանե մրցույթին ներկայացվել են Պորտուգալիայի 793 ազգային հուշարձաններ։ Առաջին փուլում փորձագետների խումբն ընտրեց դրանցից 77-ը։ Այնուհետև ընտրվեցին 21 ֆինալիստներ չորս տարբեր կատեգորիաներով։
2006 թվականի դեկտեմբերի 7-ին սկսվեցին ընտրությունները, որոնք շարունակվեցին վեց ամիս։ Բնակչությունը կարող էր քվեարկել համացանցով, հեռախոսով և սմս հաղորդագրություններով։ 2007 թվականի հուլիսի 7-ին Լիսաբոնի Դա Լուժ համալիրում հայտարարվեցին քվեարկության արդյունքները «Աշխարհի յոթ նոր հրաշալիքներ» նախագծի արդյունքների հետ միաժամանակ։