Պորտուգալա-իսպանական հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Պորտուգալա-իսպանական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններն Իսպանիայի Թագավորության և Պորտուգալիայի Հանրապետության միջև։ Քանի որ Պորտուգալիան և Իսպանիան միասին ձևավորում են Պիրենեյան թերակղզին, երկու երկրների դիվանագիտական կապերը շատ հաճախ անվանվում են նաև պիրենեյան հարաբերություններ։
Վերջին տարիներին երկու երկրներն ունեն բարեկամական հարաբերություններ։ Ե՛վ Պորտուգալիան, և՛ Իսպանիան Եվրոպական միության, Եվրագոտու, Շենգենյան համաձայնագրի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) լիիրավ անդամներ են[1][2]։ Երկու երկրների միջպետական հարաբերություններն ունեն պատմական խոր ակունքներ[3]։ Իսպանիան և Պորտուգալիան եղել են ժամանակի խոշորագույն և ազդեցիկ ծովապետությունները, որոնք գրեթե միշտ գտնվել են գաղութային մրցավազքի մեջ։ Պատահական չէ, որ աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի հիմնական գործիչները՝ Քրիստափոր Կոլումբոսը, Ֆեռնան Մագելանը, Վասկո դա Գաման, Բարդուղիմեոս Դիաշը, սերում էին հենց այս երկու պետություններից։ Պորտուգալիայի և Իսպանիայի միջև գաղութային մրցավազքը երբեմն վերածվում է ռազմական հակամարտության[4]։ Տարբեր ժամանակահատվածներում վերջիններիս հարաբերությունների վրա իրենց ազդեցությունն են անունում նաև տարածաշրջանային ուժերը[3]։