Պոտսդամի կոնֆերանս
1945 / From Wikipedia, the free encyclopedia
Պոտսդամի կոնֆերանս[2][3][4][5] (անգլ.՝ Potsdam Conference), կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ Կոնֆերանսի աշխատանքները կայացել են Ցեցիլիենհոֆ պալատում, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի երեք խոշոր երկրների առաջնորդները՝ որոշելու հետպատերազմյան Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Պոտսդամի կոնֆերանսը դարձավ վերջինը «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի համար։ Կոնֆերանսի վերջին օրերին Չերչիլին փոխարինեց Կլեմենտ Էթլին։