Պոսեյդոն
APOLON / From Wikipedia, the free encyclopedia
Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»։ Բացի այդ, նրան կոչում էին՝ «Երկիրը - Թափահարող / սասանող»՝ շնորհիվ նրա կարողության առաջացնելու երկրաշարժեր և «Ձիերի զսպիչ»։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարերքը։ Աստիճանաբար նա դուրս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ Ներևսին, Պրոտևսին, Օվկիանոսին և այլք։
Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։ Հնագույն արվեստի գործերում նա սովորաբար պատկերված է որպես տարեց տղամարդ, որպես կանոն, եռաժանին ձեռքին, կապտաչյա[13], գանգուր մազերով ու մորուքով, իսկ նրա դեմքը արտահայտում է հիմնականում զայրույթ և գրգռվածություն, ի տարբերություն Զևսի, ով ավելի շատ պատկերված էր լինում օլիմպիական հանգստությամբ և ներդաշնակությամբ։
Էտրուսկական Նեթունս (Nethuns) ծովի աստվածության անունը փոխառվել է Լատինական Նեպտունին։ Այս երկու աստվածներն էլ Պոսեյդոնի համակերպներն էին։ Գծային վանկային ձեռագրերը տախտակիկների վրա ապացուցում էին այն, որ Պոսեյդոնին պատվում էին Պիլոս և Թեբետ նախա-Օլիմպյան Բրոնզեդարյան Հունաստանում որպես գլխավոր աստծո, բայց նա ինտեգրվեց Օլիմպական աստվածների շարքերը, ինչպես նաև դարձավ Զևսի և Հադեսի եղբայրը։
Գոյություն ունի Հոմերոսյան XXII օրհներգ և XVII օռփեական օրհներգ ի պատիվ Պոսեյդոնին, որը համարվում էր պաշտպան բազմաթիվ Հունաստանի քաղաքների, թեև նա կորցրել էր Աթենքը Աթենասի հետ մրցույթում։
Համաձայն Պլատոնի Timaeus և Critias երկխոսությանը, Ատլանտիս կղզին եղել էր Պոսեյդոնի ընտրված տիրույթը/հայրենիքը։