Պիեռ Օմիդյար
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Օմիդյար (պարս.՝ پیر مراد امیدیار, անգլ.՝ Pierre Morad Omidyar, հունիսի 21, 1967(1967-06-21), Փարիզ), ծրագրավորող, ձեռնարկատեր, մենեջեր և բարեգործ, eBay ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ։ 1998 թվականին eBay-ի IPO-ից հետո միլիարդատեր է (2014 թվականին Forbes-ի տվյալներով 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում ճանաչվել է 47-րդը, կարողությունը՝ 8,5 միլիարդ դոլար)[2]։ 2004 թվականից կնոջ՝ Պամելայի հետ հիմնադրել է «Օմիդյարի ցանց» (անգլ.՝ Omidyar Network) բարեգործական նորարարական ընկերությունը, ինչպես նաև «Humanity United» բարեգործական ֆոնդը, որը զբաղվում է ստրկավաճառության դեմ պայքարով[2][3][4][5][6][7]։
Պիեռ Օմիդյար անգլ.՝ Pierre Omidyar | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1967(1967-06-21) (56 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թաֆթսի համալսարան, St. Andrew's Episcopal School?, Potomac School? և Tufts University School of Engineering? |
Մասնագիտություն | բարեգործ, ձեռնարկատեր, տնտեսագետ, ծրագրավորող, համակարգչային գիտնական և մենեջեր |
Աշխատավայր | Սանտա Ֆե ինստիտուտ |
Ամուսին | Pam Omidyar? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Pierre Omidyar Վիքիպահեստում |
Օմիդյարը տվել է «Նվիրաբերման երդում» (նախաձեռնողներ Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամ և Ուորեն Բաֆեթ)՝ խոստանալով անձնական կարողության ոչ պակաս, քան կեսը նվիրաբերել բարեգործությանը[2][7]։