Պիեռ Սիմոն Լապլաս
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Սիմոն Լապլաս (ֆր.՝ Pierre-Simon Laplace, մարտի 23, 1749(1749-03-23)[1][2][3][…], Բոմոն էն Օժ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - մարտի 5, 1827(1827-03-05)[1][2][6][…], Փարիզ, Բուրբոնների վերականգնում[5]), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Լապլասը ստեղծել է հավանականությունների տեսությունը։ Նրան է պատկանում ըստ բարձրության մթնոլորտի խտության փոփոխության հաշվման բանաձևը։
Լապլասը ստացել է աստվածաբանական կրթություն, թեև ունեցել է աթեիստական հայացքներ։ 1771 թվականին նա դարձել է Փարիզի Ռազմական դպրոցի պրոֆեսոր, 1790 թվականին Չափերի և կշիռների պալատի նախագահ, որտեղ ղեկավարել է նոր մետրական ներդրման համակարգի աշխատանքները։ Եղել է նաև Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։ Մաթեմատիկայում Լապլասը ստացել է հավանականությունների տեսության թեորեմներից պարզագույնը, (Լապլասի թեորեմ), զարգացրել սխալների տեսությունը և փոքրագույն քառակուսիների մեթոդը։ Բարձրագույն մաթեմատիկայում լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր», «Լապլասի ձևափոխություն», «Լապլասի ինտեգրալ», «Լապլասի հավասարում», «Լապլասի թեորեմ» հասկացությունները։
Նրա ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային, ջերմության, ձայնագիտության, էլեկտրականության օպտիկայի տարբեր հարցերին։ Նա մշակել է մարզականության տեսությունը, տվել մարզականության ճնշումը որոշելու բանաձևը, «Լապլասի բանաձև», ձևակերպել է նաև գազերում ձայնի արագության բանաձևը։ Քիմիկոս Անտուան Լավուազիե հետ առաջինն են պատրաստել սառցային կալորիմետրը և չափել բազմաթիվ նյութերի այրման ջերմությունները։ Լապլասը և նրա ժամանակի շատ գիտնականներ չէին սիրում վարկածներ առաջադրել։ Միայն մեկ անգամ է նա խախտել այդ կանոնը, երբ անդրադարձել է ավելի վաղ Կանտի կողմից առաջադրված գազային միգամածությունից Արեգակնային համակարգի առաջացման վարկածին։ Ըստ Լապլասի տեսության՝ Արեգակնային համակարգը առաջացել է շիկացած գազից կազմված միգամածությունից։ Սառչող և սեղմվող միգամածության պտույտը հանգեցրել է նրա տափակելուն։ Կենտրոնախույս ուժերի ազդեցությամբ նրա եզրից անջատվել են գազային նյութի օղակներ, որոնք փոխակերպվել են գնդերի և սկիզբ դրել մոլորակների ձևավորմանը։ Նրա վարկածը գիտական աշխարհում ընդունված էր ավելի քան 100 տարի։ Մաթեմատիկայում Լապլասը հիմնարար աշխատանքներ է կատարել դիֆերենցիալ հավասարումների տեսության բնագավառում, ներմուծել է սֆերիկ ֆունկցիաները, որոնք օգտագործվում են իր անունը կրող հավասարման ընդհանուր լուծումը գտնելու համար, ստացել է հավանականության տեսության թեորեմներից մեկը, զարգացրել է սխալների տեսությունը, փոքրագույն քառակուսիների մեթոդը։ Ներկայումս լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր», «Լապլասի ձևափոխություն», «Լապլասի ինտեգրալ», «Լապլասի հավասարում», «Լապլասի թեորեմ» հասկացությունները։
Տիեզերական ձգողության օրենքի հիման վրա Լապլասը կարողացավ բացատրել Արեգակնային համակարգի մարմինների շարժումները, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում նրա նախորդներին։ Լապլասի անունով են խառնարան՝ Լուսնի վրա, և աստղակերպ թիվ 4628։ Նրա անունը ներառված է Ֆրանսիայի 72 խոշոր գիտնականների ցանկում, որը տեղադրված է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։