Պիեռ Պոլ Պրյուդոն
ֆրանսիացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Պոլ Պրյուդոն (ֆր.՝ Pierre Paul Prud’hon, ապրիլի 4, 1758(1758-04-04)[1][2][3][…], Կլյունի[4] - փետրվարի 16, 1823(1823-02-16)[5][3][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ։
Պիեռ Պոլ Պրյուդոն ֆր.՝ Pierre-Paul Prud'hon | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1758(1758-04-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կլյունի[4] |
Վախճանվել է | փետրվարի 16, 1823(1823-02-16)[5][3][6][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7] |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Պսիքեի առևանգումը և Portrait of Rutger Jan Schimmelpenninck and his Family? |
Ուսուցիչ | François Devosge?[8] |
Աշակերտներ | Pierre Jérôme Lordon? և Կոնստանցիա Մայեր |
Համատեղ ապրող | Կոնստանցիա Մայեր |
Pierre-Paul Prud'hon Վիքիպահեստում |
Սովորել է Դիժոնում՝ ֆրանսիայում Գևոժի մոտ և Փարիզի Գեղանկարչության ու քանդակագործության թագավորական ակադեմիայում (մինչև 1780 թվականը)։ Կրել է անտիկ արվեստի, Լեոնարդո դա Վինչիի և Կոռեջոյի ուժեղ ազդեցությունը։
Ստեղծել է կոմպոզիցիոն նկարներ և պաննոներ (հիմնականում դիցաբանական և այլաբանական սյուժեներով՝ «Պսիքեի առևանգումը», «Հանցագործությանը հետապնդող Արդարադատությունն ու Հատուցումը», երկուսն էլ՝ 1808, Լուվր, Փարիզ), դիմանկարներ (կայսրուհի Ժոզեֆինայի, 1805, Լուվր), պատկերազարդումներ, վիմագրություններ։ Պրյուդոնի արվեստում ուշ կլասիցիզմին բնորոշ գծերը զուգորդվում են մտերմիկությանը, նրբագեղությանը և մեղմ երփնագրին։ Պրյուդոնի մի շարք գործերում կանխապես տեղ են գտել ռոմանտիզմին հատուկ տրամադրություններ։ Լուսաստվերների համարձակ և նուրբ Պրյուդոն Պիեռ Պոլ բյուդոնի Կայսրուհի Ժոզեֆինայի դիմանկարը (1805, Լուվր, Փարիզ) արտահայտչականությամբ առանձնանում են գծանկարները (Կ․ Մայերի դիմանկարը, Լուվր)։